Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմաստասիրե յուր անձը, յուր կյանքը յուր անցածը, յուր ներկան, և հառաջ քան թե պիտի մտածե և հոգաբարձու լինի յուր ապագայի մասին, այս բոլորից առաջ մարդը կարոտ է նյութի։ Անցա՜ն այն ժամանակները, երբ մշուշով պատած մարդկային երևակայությունը ոչնշից տիեզերք էր ստեղծում։ «Ex nihilo, nihil fit!» վերջին մանուկը կրկնում է այսօր մեր հետ։

«Ոգի, մարմին և ոսկերք ոչ ունի» — ասում է աստվածամարդը, իսկ մարդը մարմին և ոսկերք ունի, և այս թանձրությունը վկա է բերում նա: Առանց մարմնի չկա շոշափելի կենդանություն, իսկ մարմինը նյութ է և մարմնի և մարդու կյանքը նյութերի անդադար փոխանակություն։ Այսպես խոսելով, չենք մերժում մարդկային կյանքի բարոյական կողմը, թեև մեր ճանաչած բարոյականությունը մարդկային համերաշխութենից կբխի և Սինայի հետ վերաբերություն չունի, այլ, կամենում ենք ասել, թե մարդը նախ և առաջ կենդանի է և ապա բարոյական էակ։ Նորածին մանուկի համար, ինչ հարկավոր է նորածին մանուկը առնուլ մեզ օրինակ, պատանու համար մինչև նորա խելահասությունը չկա բարոյական խնդիր, բայց մարդը, մինչև այդ աստիճան հասանելը, կարոտ է նյութի։ Նյութական խնդիրը միշտ կա։ Առաջին շունչի հետ մարդը առնում է օդի թթվածինը. և երբ վերջին անգամ դուրս արձակում է յուր թոքերից ածխաթթուն, առանց վերստին թթվածինը ներս ընդունելու, նա կենդանի չէ այլևս։

Տնտեսական խնդիրը մահու և կյանքի խնդիր է, կրկնում ենք դարձյալ։ Եվ անկարելի է հայոց ազգի հիմքը նորոգել, ուժ և զորություն դնել նորա մեջ, քանի որ ազգը, հասարակ ժողովուրդը, կարոտ է օրական հացի, քանի որ նորա տնտեսական խնդիրը կարգի չէ դրվում։

Հայոց հասարակ ժողովուրդը աղքատ է և չունենալով ոչինչ կարողություն, հազիվ հազ սերմանում է և հնձում է այնքան, որքանը նորա տարեկան ապրուստը, զիարդ և իցե, պիտի կարողանար ապահովել։ Նա չէ կարող ավելի ցանել, որովհետև ուժ չունի, և եթե ունենար ևս, դարձյալ ընդունայն. քանզի բնակակից լինելով մի կաթվածահար ժողովրդի. որպիսի է թուրքը, որի մեջ չկա և հավիտյան չպիտի լինի ոչինչ գործունեություն, երկրագործի ապրանքը կարող էր մնալ նորա ձեռքում, որովհետև չկա այդ ապրանքի վաճառականությունը, չկա մինը, որ ապրանք խնդրե նորանից, ապրանք ապսպարե նորան և եղածը առնու, արծաթ վճարելով փոխարեն։ Ապա եթե հայ շինականի ձեռքը մի փոքր դրամ անցանե, եթե նա հույս ունենա, որ յուր աշխատությունը պիտի գնահատվի, եթե նա տեսնե յուր մշակության պտուղը, ո՞չ ապաքեն կրկնապատիկ