Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կսկսի ցանել, կրկնապատիկ հնձել։ Ո՞չ ապաքեն դաշտերը կմշակվեն և ժողովուրդը մի փոքր ազատ շունչ կառնու:

Բայց խնդիրը այստեղ է, թե ո՞վ տա երկրագործին այն դրամը, որ հարկավոր է նորա լքյալ բազուկները զորացնելու համար։ Վաճառականը կամ փոքրիշատե կարողության տեր մարդը, պա֊ տասի։ անում ենք մ եք։ Վաճառականը ո՞չ ապաքեն դրամ է տալիս յուր վաճառելի ապրանքը ձեռք բերելու համար։ Ո՞չ ապաքեն ունի մ ի քանի փարա, որի շրջանառությամբ ապրում է նա և նորա ընտանիքը։ Կարո֊ ղության տեր մարդը ո՞չ ապաքեն յուր արծաթը դնում է սեղանավորի մոտ կամ տալիս է մասնավոր մ արդերի տոկոս ստանալու ակնկալու֊ թյամբ։ Վաճառականը, փոխանակ Եվրոպայի ձեռագործքը գնելու և փոխանակ պատահարների ձեռքում խաղալիք դառնալու, կարող է ամենայն վստահությամբ հում նյութեր առնուլ հայ երկրագործից, ապրանք ապսպարել նորան, մանր մունր գումարներ տալ հառաջոլց այս և այն շինականին և հունձից հետո, ապրանք ստանալ փոխարեն։ Կարողության տեր մարդը նույն այս ճանապարհով կարող է աճեցնել յուր գումարը։ Եվ եթե չկամի նա ապրանքը պահել յուր ձեռքում, մի րոպեի մեջ կամեցավ և ահա պատրաստ են վաճառականք գնել նորա ապրանքը։ Այս ճանապարհով միայն դրամի շրջանառությունը կմտնե ազգի մեջ, այս ճանապարհով միայն ազգը կարող է բարվոքել յուր տնտեսական վիճակը, այս ճանապարհով նյութական ուժը կանցտնե ազգի ձեռքը. ազգը կզորանա, և երկրագո՜րծը և վաճառակա՜նը և կարողության տեր մա՜րդը օրըստօրե կհարստանան։ Զուգահեռաբար սորա հետ կլայնանա և նոցա գործունեության ասպարեզը։ Եվ որքան ասպարեզը լայնանա, այնքան շահը և հարստությունը կլայնանա, և որքան շահը և գործունեությունը աճի, այնքան և ասպարեզը կտարածվի։ Մինչև այժմ, հայոց ազգի մեջ, խախուտ և անհիմն վաճառականության խորհրդով հիմնվեցան մեծ կամ փոքր ընկերություններ, նորանցից ոմանք ընկան դեպքերի հարվածի տակ, ոմանք տևում են կիսամեռ, բայց մինչև այժմ չերևեցավ և ո՜չ մի ընկերություն, որ պարապեր երկրագործության և երկրագործական բերքերի մշակության, մինչև այժմ չերևեցավ մի ընկերություն ազգային վաճառականության։ Հեշտությո՞ւն համարեցան ինքյանց, բայց մեզ թվում է միայն մի լոկ սովորություն, որ հայկական վաճառականք մշակ դարձան եվրոպացոց։ Որևիցե ձեռագործ ապրանքով վաճառականություն առնողի շահին հակառակ է, եթե նույն ապրանքով վաճառականք բազմանան նորա

                                                                   71