Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրամ ուղարկել Եվրոպա մի այնպիսի տեղից, ուր ոսկին և արծաթը դարձել է մի առասպել, և ուր ինքը տերությունը չգիտե, թե ինչ ճանապարհով առնու Եվրոպայից, մեր կարողութենից վե՛ր է այս սովորության հետ հաշտվիլ:

Երբ վաճառականը, մի շփոթյալ և աղմկյալ տեղում, կյանքի հոսանքի մեջ ընկած, նայում է մասնավորապես յուր գործին, և երբ ժամանակ չունի կամ չկամի քննել յուր գործը, յուր ընթացքի ուղղությունը, այնտեղ չէ երևում այն վիհը, որի մասին խոսեցանք։ Իսկ երբ ամենայն սառնությամբ քննեն յուրյանը բռնած ճանապարհը և այս քննությունը հառաջ տանին մինչև գործի տարրական պարզությունը, այնտեղ ճեղքվում է վարագույրը, և ահա վիհը տեսնողի առջև է։ Կամայական անձնախաբեությամբ վիհը չքննելով, արդյոք փրկվա՞ծ է ձեռագործի վաճառականը։ Մեք թողնում ենք համեմատական բաղդատությունը վաճառականության երկու մեծ ճյուղերի, այսինքն, ձեռագործի և երկրագործական բերքերի. հետևինք միայն ձեռագործի վաճառականին, ըստինքյան:

Ձեռագործ ապրանքի մանր վաճառականը ուժ չունի, նա խաղալիք է յուրյան ապրանք տվող մեծ վաճառականի, կամ գործարանատիրոջ և կամ միջնորդի ձեռքում։ Զորոլթյոլնը նոցա մոտ է, որովհետև նոցա մոտ է վաճառականի պարտքի մատյանը կամ մուրհակը։ Մյուս կողմից խաղալիք է բյուր հանգամանքների ձեռքում։ Նորա ապրանքը, ինչպես ասացինք, չունի այն ուժը, այն կարևորությունը, որ մարդը առանց նորան չկարողանա ապրել: Ապրանքը մնում է անվաճառ կամ վաճառվածի դրամը անհնար է ձեռք բերել, գնողը չէ վճարում, մյուս կողմից վաճառականի հատուցումի նզովյալ ժամանակը մոտենում է և մոտենում է անխնա։ Վաճառականը շվարել է, շատերն են շվարել նորա նման. մնում է առանց վաստակի վաճառել ապրանքը, որպեսզի պարտքը կարողանա վճարել: Եթե գործ չդնե այս հնարը, հարկավորապես, պիտի շահով պարտք առնու և այնպես վճարե. չվճարել յուր ժամանակին չէ կարող, առանց գործերը դադարեցնելու։ Բայց այն տոկոսը, որ պիտի վճարե յուր նոր պարտքի համար, կտանի նորա ապրանքի վաստակը, թեև սկզբում ծանր թվեցավ նորան, ապրանքը առանց վաստակի վաճառել և պարտքը վճարել։ Ուստի իջեցնում է նա ապրանքի գինը հարյուրին մի քանթ տասանորդ։ Մյուս վաճառականը, ի՛նչպես կարող է պահել նույն ապրանքի նախկին արժեքը, իջեցնում է և նա։ Կեսմեռ, կեսկենդան անցնում են մի քանի օր. Բայց վճարի ժամանակը ավելի մոտեցավ, ի՛նչ ճար: «Այս առաջին հատուցումը ձեռք բերելու համար»,վճռում է նա յուր մեջ, «հարկավոր է