Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարզամիտ մարդիկ կարող են հավատալ այս կամ այն կառավարությա... կարող են հավատալ, որ եթե հիրավի՛, Լեհաստանը արժանի լիներ անգլիական համակրության* և ահա լրացած էր ամենայն բան։ — Այսօր չէ, վաղը, — ասում ենք մեք։

To-morrow morning! ասում է հեգնող անգլիացին։ Քանի որ իմ կյանքի խոստովանելը կապված չէ նորա շահի հետ, նա խոստովանելու չէ: Ուր թողունք, որ մի ազգությունը գիտությամբ սպանում է մյուս ազգությունը, յուր սեփական շահի համա. ճնշվածի իրավունքը խոստովանե՞լն է մնացած։

Անհնարին տհաճությամբ լսեցինք մեք անգլիական պառլամենտի մեջ լորդ Ջոհն Ռըսսելի խոսքերը՝ ամերիկյան խնդրի վերաբերությամբ. «Չէ կարելի բուռն զորությամբ վերացնել ստրկությունը Հարավային Ամերիկայի միջից։ (Այսինքն հյուսիսայնոց պահանջողությունը և պատերազմը, զուր է)։ Հարավայնոց ատելությունը դեպի հյուսիսայինքը, աննկարագրելի խոր է և սաստիկ։ Խաղաղությունը չէ պիտո տիրե այնտեղ, մինչև այդ երկու կողմերը չկազմեն առանձին առանձին տերությունք։

Ասել է թե մոտավորապես 8 միլիոն հոգին բռնացել է 27 միլիոն օտար ժողովրդի վերա և ապրում է ծծելով նոցա արյունը, նոցա կենսական ուժը և զորությունը։ Ակամա կհիշես հռչակավոր Ֆոհթի խոսքերը՝ L’Autriche c’est la damnation eternellel

Հերի՛ք չէ այսքանը, դեռևս <<Իտալիան լոկ աշխարհագրական անուն է»։ Հրամերես, իտալական ժողովուրդը, Վենետիկը, մինչև անդամ և Հռոմը, այն ստրկության հավիտենակա՛ն օրորոցը ճի՛շտ քեզ պես են մտածում... Խոսք չկա։ Սուրբ Մածծինիի և սուրբ Գաոիբալդիի բարեխոսությունքը անպակաս լինին Հաբսբոլրգյան սղունի գլխից...

Արդյոք քավարանի մեջ Մետերնիկը կրկնում է՞ կոմս Բավոլռին յուր խոսքը։ Պիոս իններորդին կմնա պատասխանել։

Ի՛նչ ասել է համակրություն. ուրիշը իրավունք ունի երկրագունդի վերա ապրելու,

լեհացին չունի՞։ Սա իբրև ողորմությո՞ւն պիտի ստանա ուրիշից այն, ինչ որ ուրիշը ունի: նույն իրավունքներով, որ ամեն մարդու պիտի տրվի, որ ամեն մարդու հավասա՛ր է։ Եվ միայն անգլիական մա՞րդը պիտի ապրի, ուրիշը թող մեռնի՞։ Բացի սորանից, ի՛նչ պիտի արած լիներ Լեհաստանը, որ արժանի լիներ, հարցանում ենք մեք, Անգլիո համակրության։ 12 միլիոն ժողովրդի կենդանությունը բավական իրավունք և բավական արժանավորություն չէ՞։ 12 միլիոն ժողովրդի երեսնամյա բողոքը և արյունաթաթավ մարտիրոսությունը բավական չէ մի սիրտ ունեցող ականատեսի համակրությունը շարժելու։ Բայց սիրտ... ո՛ւր ենք մեք։ Անգլիո մեջ միայն գնայուն մեքենաներ կան, և թերևս ուրիշ ամենայն բան գտանվի այնտեղ, մարդկային սիրտ... շատ հազիվ։ Վկա՛ ենք կանչում լորդ Բայրընի ստվերը։ Երբ Ֆրիդրիկոս Մեծի առաջարկությամբ Լեհաստանը հոշոտվեցավ Ռուսիո, Պրուսիս և Ավստրիո մեջ, Անգլիան լուռ մնաց և ընդունեց։ Այսօր, յուր հին լռության մեղքը ծածկելու համար, իրավունք և արժանավորություն հարցնում է նա արյունլվա նահատակից։