Եվ այն Ժամանակ միայն, Անգլիան կհասնի յուր դարավոր նպատակին, որի մեջ է նորա էական շահը»:
Այսպես է եղել ազգությանց ընթացքը մարդկության ասպարեզում: Մինչև այժմ այն ազգությունը, որ ուժ ունի, որ ինքը ապրելով չկամի ուրիշի կյանքի վերա մտածել, ավելի կամ պակաս չէ մասնավոր անձնապաշտից, որի փույթը չէ, եթե նորա ընկերը նորա աչքի առջև ընկնում է սովամահ։
Բայց մասնավոր ուշադրության արժանին ի՛նչ է. նույն ինքը այդ հզոր ազգությունը օգուտ չունի յուր անունին վերագրված շահերից: Այդ ազգությունը, յուր կառավարության հետ, գրե՛թե նույն հարաբերության մեջ է, ինչ հարաբերության մեջ են դեպի ինքը չխոստովանված ազգությունքը։ Տարբերությունը էական խնդրի մեջ չէ․ տնտեսական խնդրի դուռը և նորա համար փակված է։ Նորա ազատությունը անվանական է, նա չէ կերակրվում նյութով, նորա կառավարությունը ներկում է նորա աչքը յուր դրոշի փառքով, յուր զենքի հաղթությամբ, յուր սահմանների օրըստօրե լայնությամբ: Դնենք թե այն մարդիկը, որոնց ազգությունը խոստովանված չէ, պաշտոնական կերպով չեն համարվում կենդանի․ այո՛, նոքա ստրուկ են ուրիշներին, բայց և այն մարդիկը, որոնց ազգությունը դողացնում է երկրագունդը, բևեռից մինչև բևեռ, ստրուկ են յուրյանց կառավարության ձեռքում։ Կառավարությունքը նկատելով, որ այդ ազգերը ինքյանք յուրյանց մեջ ազատ չեն տակավին, նկատելով որ սնոտի նախապաշարմունքներ, փտած սկզբունքներ և առհասարակ գլխիվայր հասկացողությունք պաշտելի են նոցա, խորամանկությամբ օգուտ են քաղում նոցա թուլութենից, տիրում են նոցա վերա և նոցա անունով ներգործում են, միմիայն յույաՆց անձնապահությա համար։
Մարդը դեռևս թովված է, կառավարությանց բժժանքը դեռևս ազդում են նորա վերա։ Նա տանում է աղքատության ծանր լուծը, առանց հաշիվ տալու ինքը ինքյան, թե ի՛նչ բանի համար են այն զրկանքը, որ հանձն է առնում։ Ի՛նչ կառնու յուր դրոշի փառքից, եթե այդ փառքը չէ բերում նորան երջանկություն և հանգիստ կյանք, եթե ամեն մինը այդ եղջերվաքաղ փառքերից գնվում են սոսկալի հարկերի և սարսափելի պարտքերի ծանրությամբ, որոնց էականապես ժողովուրդն է ենթակա։ Կառավարության դրամ է հարկավոր, յուր որևիցե խորհուրդը հառաջ քշելու համար, ներքին պարտք է հրատարակում նա և ամեն մարդ առանց երկբայության, իբրև մի ապահով տեղ դնում է յուր ունեցածը։ Եվ ինչի՞ պիտի վախենա, քանի որ կառավարությունը երաշխավոր է։
— Կառավարությո՞ւնը... Ո՛վ է կառավարությունը, ազգը չէ՞։