Համաձայն եզրակացութեանն, զայսմ ամենայնէ իրազեկ արարեալ զձեզ, խնդրեմ ’ի յարգութենէ Ձերմէ յայտնել պատուելի ազգի մերում ՝ի միամտութիուն , զի մի' նեղեսցին ’ի մտատանջութենէ, անկելոյ յոմանս ՚ի նոցանէ, ’ի ձեռն ոմանց խռովասիրաց ոչ անյայտ եղելոց ձեզ և այլոց բազմաց, այլ և զայս թէ յետ աւուրց իբր երկուց կամ երից ելանեմ յէջմիածնէ ’ի Թիֆլիս, ըստ գրութեան նորին վեհափառութեան ներկայանալ պայծառափայլ փոխարքային Կովկասու և առնուլ ’ի նմանէ որպէս զհաստատութիւն թղթոյս, նոյնպէս և զյանձնարարական զգիր յանուն դեսպանին Ռուսիոյ ՚ի Կոստանդնուպօլիս, որպէս զի սա, յիւրմէ կողմանէ ծանուսցէ դեսպանին Անգլիոյ որ ’ի Կոստանդնուպօլիս ի պատկանաւորն տնօրէնութիուն։
Չիք տեղի տարակուսի, թէ նորին պայծառափայլութիւնն, տէր փոխարքայն Կովկասու, համաձայն միջնորդութեան նորին վեհափառութեան, հաճեսցի զգացուցանել զտէրութիւնն Անգլիոյ ընդ ձեռն նախարարին արտաքին գործոց Ռուսիոյ և ընդ ձեռն դեսպանին Անգլիոյ, որ ’ի Սանկտպետերբուրգ։
Յետ զաւուրս քան ՚ի մնալոյ 'ի Թիֆլիս, է, որ յաղագս ստանալու զպատշաճեալ թղթեանն ’ի տէր փոխարքայէն և է, որ սպասելով երեսփոխան ակցին իմոյ, ելանեմ ’ի Փօթի, ուղդիլ շոգեշարժ նավով 'ի Կոստանդնուպօլիս, ուստի յարգութեան Ձերում մնայ տնօրինել դարժանն վասն հասուցանելոյ առ իս, ընդ ձեռն փոխանակադրաց, զմնացորդն պայմանեալ ճանապարհական ծախուց ’ի պէտս գործադրութեան։
ի 10 Հոկտեմբերի 1860ամի ի սուրբն էջմիածին Նորին յարգութեան պ. քաղաքական գլխոյ նոր Նախիջևան քաղաքի