Աջեմեանցի, զտուեալն յազգէն Հայոց բնակելոց 'ի քաղաքիդ, յաղագս գնալոյ ’ի Կալկաթա, ՚ի խնդիր ազդային հրիտակացն մակադրելով այսպէս, Զայս թուղթ երեսփոխանութեան տուեալ ’ի բովանդակ ազգէն Հայոց, բնակելոց ’ի Նոր Նախիջևան քաղաքի, երեսփոխան ընտրելոցն, պ. Միքայէլի Նալբանդեանց և պ. Յարութիւնի Աջեմեանց, վասն գնալոյ ի Հնդկաստան, ՚ի խնդիր ազգային հրիտակացն, հաստատեմք և վավերացուցանեմք իսկական ստորագրութեամբս մերով և դրութեամբ կաթողիկոսական կնքոյ. ’ի 10 հոկտեմբ <երի>, 1860 ամի, ’ի սուրբ աթոռս էջմիածին», ՚ի բնադրին ստորագրելով այսպէս. «Մատթէոս կաթողիկոս ամենայն Հայոց»։
Ըստ այսմ և զպատճէն ազգային եզրակացութեան, արարելոյ ’ի 15 Յուլիսի այսր ամի, որով ազգն զանազան պայմանադրութեամբ, ընդ իս և ընդ արգոյ Աջեմեանցն, ընտրեալ էր իբր երեսփոխանութիուն, զորմէ ոմանք անբարեմիտք առ ազգն, թիւր մտօք գրեալ էին առ նորին վեհափառութիունն, առաքելով զպատճէն դրութեան իբրեանց առ քաղաքական խորհրդարանն, զորմէ քաջ գիտէք, յայն միտս, զի նորին սրբազնակատար քահանայապետ ութ իմևն մի՛ հաստատեսցէ զմեզ և այլն, և այլն, և այլն, նորին վեհափառութիւնն հաճեցալ հաստատել զասացեալ եզր ակացութիւն ազգին մակադրելով այսպէս. «Զայս եզրակացութիուն բովանդակ ազգին Հայոց, բնակելոց, ՝ի Նոր Նախիջևան, ՝ի մասին Հնդկական հրիտակացն հաստատեմք և վավերացուցանեմք իսկական ստորագրութեամբ մերով և դրութեամբ կաթողիկոսական կնքոյ. ՝ի 10 հոկտեմբ. 1860 ամի, ՝ի սուրբ աթոռս էջմիածին», ՝ի բնադրին ստորագրելով այսպես. «Մատթէոս կաթողիկոս ամենայն Հայոց»։
Յետ զայս ամ<ենայն> այսպէս հաստատելոյ և վավերացուցանելոյ նորին վեհափառութիւնն ընդ փոյթ գրելոց է զառանձին զթուղթ առ պայծառափայլ փոխարքայն Կովկասու և ծանուցանելով զբովանդակութեանց եզրակացութեան ազգին ՝ի քաղաքիդ և երեսփոխանական թղթոյ, խնդրելոց է ՝ի նորին պայծառափայլութենէ, ընդ ձեռն որոց անկն իցէ, տալ զտեղեկութիուն տէրութեանն Անդլիոյ, որպես զի հաճեսցի տէրութիունն այն ազգել գլխալոր կառավարութեան իլրում ՛ի Հնդկաստան, հրեսփոխան ճանաչել զիս և զպ. Աջեմեանցն, ՝ի մասին ասացևալ գործոյն և ձեռնտու լինիլ մեզ ՝ի խնդրել զազդային զհրիտակս։