կալ առաջնորդի մերոյ, որք բողոքելով բողոքէին զապիրատութեանց հալիբեանի, ծանրացելոց 'ի վերայ ազգին 'ի բազում ամաց հետէ։ Իբրև զօրաւոր բանիւք ընդդէմ զինեցայ վերոյգրեալ սրբազան հարց և բանաւոր փաստիլք ապացուցի զպարականոն լինել վերջաւորութեան գործուն, յայնժամ երկոքին նոքա ՚ի միասին ընդ պաշտօնակատարին պրօկուրօրի, ի մէջ բերին զթուղթն զոր 41 անձինք տուեալ են վարդապետին Այվազեան։ Առ այդ հարկեցայ յայտնել ժողովականաց 'ի ներկայութեան վեհափառ կաթողիկոսին, թէ թուղթդ այդ ըստ ինքեան զըրկեալ է յամ<ենայն> օրինաւորութեանց, հետևաբար և 'ի յարդանաց ըստ հետևեալ պատճառաց, նախ, զի 41 անձինքն չէին ընտրեալ յազդէն յաղագս 'ի միասին ընդ Այվազովսքւոյ վերջաւորելոյ զմեծագումար դրամոց գործն ըստ քմաց ’ի հաճոյս Խալիբեանի և առաթուր կոխելով զշահ եկեղեցւոյն, այլ Այվազովսքին առանց պաշտոնական ձևոյ, առանց դիտութեան համօրէն ազգին ինքնին կոչեալ է առ ինքն զասացեալ անձին և ինքնին դրեալ զգիրն մատուցեալ է առ 'ի ստորագրել ուր զառաջինն Խալիբեանք կամակար ստորագրեալ, զմնացեալն գրեթէ բռնադատեալ են ’ի ստորագրել է որ բողոքելով և է սպառնացեալ։ Երկրորդ, թէ բովանդակութիւն թղթոյն տայ մեզ զայս լափ և եթ գիտել թէ ստորագրողքի նմա, ոչ եթէ տեսեալ են և քննեալ զհաշիւս Խալիբեանի. կամ տեղեկացեալ իրաւանց կամ անիրաւութեանց գործելոց կամ ի Խալիբեանէ և կամ ՚ի պատգամաւորացն, այլ թէ յօժար են նոքա, առանց դատաստանական վիճմանց վերջալորել զգործն այսինքն երաշխաւորութեամբ Այվազովսկույ, ոչ միայն զպատկանեալ գումարն դրամոց ստանալ ’ի Խալիբեանէ, այլ աւելորդ ևս, որպէս յուսալ տայր Այվազովսքին, թէ և Այվազովսքին յառաքելն զպատճէն թղթոյս առ Սինօդն դրեալ է թէ գիտութեամբ հասարակութեան և համակամ ցանկութեան ազգին վերջացաւ գործն և թէ ինքն էառ զհաշիլ 'ի Խալիբեանէ ՚ի ներկայութեան ժողովականաց, մինչ ’ի գիշերին յորում ձգիւր լարն, ոչ ում եք յայտնի եղև ինչ և ոչ զկնի ցայսօր ժամանակի։
Երրորդ, թէ պատգամաւորքն ’ի ստորագրելն զթուղթն գոգցէս ’ի ներքին զդացեալ ազդեցութենէ, եթէ խարդախութիւն ինչ կայ առ դուրս յաւելեալ են ’ի ստորագրին, թէ յօժարին ընդ հիմնաւոր հաշտութիմ, այն է, եթէ հաշտութեան հիմունք լիցին իրաւունք և արդարութիւն և ոչ կամապաշտութիւն այս կամ այն մտօքս բառդ «հիմնաւորյ» 'ի ստորագրութիուն