Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատգամաւորաց 'ի պատճէնին վաւերացելոյ յԱյվազովսքւոյ ոչ բնալ երևի, յայտ է թէ թիւր մտօք։ Այսու պատճառալ հարկ անձին համարեցայ բողոքել զայսմանէ և հրատարակել զթողթն զայն նենգեալ։ Այն ինչ այսպիսեօք ոչինչ կարաբին ստնանել իրալանց, զոր բարձրացուցանէի, վեհափառ կաթողիկոսն հրամայևաց առաքել զմի ոք յանդիմոց Սինօդին 'ի Նախիջևան առ ի քննել զգործն ’ի նորոյ, գործակից ինքեան անելով զնախկին թեմակալ արհին մեր սրբազան Մատթէոս արքեպիսկոպոսն, որում ասէր թէ պիտոյ է հրամայել գնալ ՚ի Նախիջևան, քանզի քաջագէտ է գործոյս այսորիկ, այսմ եզրակա ցութեան համաձայն էին գոգցէս բոլոր անդամք, բացի Ղուկաս արքեպիսկոպոսէ, որ յայտնի յայտնի դժկամակէր ընդ վերանորոգութիւն գործոյն, ուստի և զամենայն զճիգն ճգնեցալ, թողուլ յայնմ աւուր զգործն անկատար, պատճառելով, եթէ արժանիցէ ընթերցեալ զբովանդակ զգործն, վերստին գումարել ’ի ժողով։ Յետ երկուց աւուրց սրբազան արքեպիսկոպոսն Մակար հրաւիրեալ զիս առ ինքն խնդրեաց թարգմանել զվճռադատութիւն ձեր, զոր տուեալ էիք ’ի մասինս այսմիկ, թեև թարգմանին Սինօդի էր պաշտօնդ այդ, այլ ես մանաւանդ ստիպեալ ’ի փութացուցանելոյ ըստ կարի զդանդաղութիւն ընթացից գործոյն, քան յարգելով զխնդիրն, յանձըն առի զայն և զաւուրս երկուս անընդհատ աշխատլեալ ամենայն հարազատութեամբ թարգմանեցի և զստուգութենէ թարգմանութեանս ձեռնագրեալ մատուցի սրբազան անդամոյն Սինօդի։

Յետ աւուրց ինչ վերստին գումարեցալ ժողովն, կարեմք հավաստեաւ ենթադրել, թէ յետ ընթեռնելոյ և ’ի միտ առնելոյ զամենայն, որ ինչ բովանդակիւր ’ի քաղուածին յայնմիկ։

Յերկրորդում այս ժողովի երկոքին անդամք պնդեցին եթէ նախքան զկարդելն նորոյ քննութեան ընդ ձեռն առանձին քննչաց արժանիցէ պահանջել զբացատրութիւնս յԱյվազովսքւո յ վասն ամենայն տարաձայնութեանց երևելոց ’ի յայտարարութեան նորա և 'ի քաղուածին այնմիկ, քանզի տեսանել տեսանէին, թէ ’ի բանիլ քննութեան մերկանալոց են խարդախանութիւնք պաշտպանելոցն առ 'ի նոցանէ գործք քստմնելի սեղանակապտութեան։ Թէ և վեհափառ կաթողիկոսն և սրբազան եպիսկոպոսն Եղիազար իրաւունս համարեալ զառաջին զայն որոշումն և զխնդիր իմ որպէս զխնդիր երեսփոխանի պատգամ աւորաց ընտրելոց ’ի բովանդակ ազդէն հայոց, սակայն վճիռն մնաց անորոշ և արձակեցալ ժողովն և ես


108