և բռնակալության փոխադարձ սկզբունքների վերա հաստատված կառավարությունքը իսկույն կերպարանափոխ եղան քրիստոնեական կրոնի ազդեցութենից՝ դորա հակառակ, Հռովմը ստրկությամբ և բռնակալությամբ հիմնված մինչև այսօր հաստատ կացավ յուր սկզբունքին, և քրիստոնեությունը ազդեցություն չգործեց նորա վերա։
Բայց Իտալիայի ներկա վիճակը, խելքերի ընդհանուր խմորումը վկայում են, թե շուտով կհնչե և Հռովմի ճակատագրական զանգակը՝ դեպի Հռո՜վմ։ Գուցե թե «ոտքերս թեթև լինի»։
Նեապոլիտանիայի կառավարության հեղափոխությունը արձակեց և մամուլի շղթան՝ մամուլը, մարդկային ազատ բանականության սուրհանդակը, արձակված է կապանքից։ Ալեքսանդր Տյումա (հայրը) գտանվում է այստեղ և հրատարակում է մի օրագիր Անկախություն» անունով։ Այդ օրագիրը սորանից երեք օր առաջ՝ Լեհաստանը։
Այստեղ կան շատ լեհացիք և դեռևս օրեօր հավելանում են՝ լսվում է մի խուլ ձայն, որպես թե նոքա կամին կազմել այստեղ մի զինվորյալ լեհական լեգեոն և պատրաստ և կազմ սպասել մի կրակոտ նշանի...
Ահա այսքան լուր միայն Իտալիո մասին ՛կարող եմ գրել առայժմ։
Չեմ նախանձում Իտալիայի ազատության, դորա հակառակ առ ի սրտե ուրախ եմ, սակայն տես անելով նորա ազատությունը և իմ ազգի տկարությունը, կրծում է սիրտս և այրում է հոգիս։
Եվրոպայի դեպքերը ի՞նչ վերաբերություն ունին մեզ, կասեն ինձ մի տեսակ դժոխադեմ մարդիկ, և իրավունք ունին, որովհետև ինքյանք օր ու գիշեր պարապած են յուրյանը թշվառ աբեղաների գործերով, կրոնական վեճերով և միություն խափանելով։
Այո՝, վերաբերություն չունին, կրկնում եմ ես, ինչու որ դուք արժանի չեք վերաբերություն ունենալու եվրոպական ազգերի հետ, անցանել այն փրկության կամուրջը, որից անցանում են ուրիշ ազգեր։
Էտնան և Վեզուվին ծխվում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՞թե կրա՛կ կմնա իսպառ... մահաբեր մտածութ քուն։
Մնաս բարյավ, ողջունիր իմ կողմից, որոնց կուրծքի մեջ զարկում է ստուգապես հայկական սիրտ, կեղևով հայ չմարդերից «հրաժարելով հրաժարիմ»
Հարգությամբ