բալդյան, միջնակարգը՝ Վ. էմմանուելյան, իսկ ազնվականը' թշվա՜ռ ետընթացք։
Քաղաքի մեջ փառավոր հրապարակների վերա հոյակապ ճարտարությամբ քանդակագործված արձանքը, որ երբեմն դրված էին բուրբոնների փառքի համար, այժմ ջարդ ու փշուր խորտակված թավալվում են փոշու մեջ։ Երևում է, որ սորանից իբր երկու հարյուր տարի առաջ, Արգոսյան գուքսի ընդդեմ ապստամբության ժամանակակից անցքերը, թեթև կերպով կրկնվել են դարձյալ Նեապոլի մեջ. Ֆրանսիսկոս Երկրորդի անվանագիրը, որ դրված էր որևիցե հրապարակական կամ տերութենական շինվածքների ճակատում, այդ բոլորը, առանց ամենայն բացառության, խորտակված են այժմուս և նոցա փոխանակ դրվում է Վ․ էմմանուելի անվանագիրը։ Ամենայն տեղ, սկսած տերութենական շինվածքներից մինչև գինետունքը, մինչև վարսավիրանների խանութները, ծածանում է Սարգինյան դրոշակը, և ազգի բերանը ուրախությամբ արտաբերում է յուր ազատիչների անունները։
Այս հեղափոխությունների ժամանակ հոգևորականությունը շատ կերպով կամեցած է պաշտպանել հին դրությունը, տեսանելով, որ հառաջընթացքը պիտի ոտք կոխեն մինչև Վատիկանի դուռը։ Բայց Գառիրայլդին մի կողմից սպառնալով գնդակոծել եկեղեցիքը, իսկ մյուս կողմից հառաջընթացքը ահացուցանելով իտալական եկեղեցու վերանորոգությամբ, որ այսուհետև պիտի դուրս գար պապի իրավասության տակից, հոգևորականությունը զիջել է այս հեղափոխության։ Հիսուսյանը (ճիզվիթները) հրաման են ստացել հեռանալ իսկույն Նեապոլսից, որոց մի մասը լերդապատառ դեպի Հռովմ, իսկ մյուս մասը հրաժարելով եկեղեցական պաշտոն վարելուց, կան դեռևս յուրյանց տներում։ Նոցա եկեղեցին խլված է և գտանվում է այլ կրոնավորների ձեռքում։
Նեապոլսի ծովածոցում կանգնած են նույնպես զինվորյալ ֆրանսիական և անգլիական նավեր։
Այսօր պատրաստվում է Նեապոլիս ընդունել Կարինյանո իշխանը, որ Վ. էմմանուելից կարգված է ընդհանրական տեսուչ Նեապոլսի․ ազգային թիկնապահ գունդը հավաքում է, որ ընդառաջ ելանե յուր նոր գալու իշխանին։ Բոլոր այդ գնդի հրացանների խողովակի ծայրը խրված են վարդի փնջեր, հիանալի և սրտաշարժ տեսարան։
Էգուց կուղղեմ ընթացքս դեպի հավիտենական քաղաքը։ Այս Հռովմը փորձանք դարձավ մարդկության գլխին։ Ստրկության