Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիւնհոգոսին էջմիածնի, բայց այժմ ըստ բերման բաղդիս մահահրալէր խոլերայն ըմբռնեաց զիս ի ճանկս իւր, զոր թէպէտ և ողորմութեամբն աստուծոյ ազատեցայ ի մահուանէ՝ բայց հետք ճիրանաց անագորոյն ախտիս թալկութիւն և մինչ անգամ նուաղումն սրտի մնաց ի վեր այ իմ, զոր զկնի ամսօրեայ ժամանակի յետ ծախելոյ զբաղում ինչս բժշկաց և դեղորէիք վերջապէս հաստատեցալ ի վերայ իմ մնալով անբոյժ, ուստի և չկտրեմ ամենևին մնալ ի հոգևորական կոչման, վասնորոյ և կամիմ վերստին մտանել ի թիւս հարկատու անձանց կայսեր, ըստ զօրութեան 110 յօդուածոյ թարձրագոյն կարգադրութեան: Ուստի դիմեալ յուսով առ Ձերդ բարձր սրբազնութեան, ամենախոնարհաբար խնդրեմ առաջարկել զայսմանէ լուսաւորչական Հայոց Սիւև-Հոդոսին էջմիածնի, զի արձակեսցէ զիս ի հոգևորական կոչմանէ, եթէ մուծեալ է, իսկ եթէ չէ կարդադրեալ, ոչնչացուցանել զառաջին գործն իմ և յետս առաքել զարձակման վկայագիրս, զի ես լինելով ըստ առաջնոյն հարկատու անձն ամենողորմած կայսեր և արձակեալ ի հոգևորական կոչմանէ գտից զայլ եղանակ կենաց ըստ հասարակեալ օրինաց։


Խոնարհ ծառա

Միքայէլ Ղազարեան Նալբանդեանց

1848 յ9 օգոստոսի Ի Նախիջևան