Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1849

6. ԳՐԻԳՈՐ ԵՎ ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆԵՐԻՆ

ՍԻՐԵՑԵԱԼ ԵՂԲԱՐՑ ԻՄՈՑ ԳՐԻԳՈՐԻ և ՂԱԶԱՐՈՍԻ ՂԱԶԱՐԵԱՆՑ ՆՈՒԻՐԵՄ ԵՂԲԱՅՐԱԿԱՆՆ ՈՂՋՈՅՆ,

Ձեր գրած գիրերն և Կայանուշինն ստացա ի 5 հունվարի և կարդալով հասկացա մեջի գրվածներն, և ես ալ հուսով եմ, որ դուք ալ իմ ամենայն փոշտի գրած գիրերս կստանաք, որոնց մեջն կհայտնվի իմ որպիսությանս։

Շատ ավելի ուրախացա Սերոբին Խառքովա չի գնացածին համար, զերե տիժար պան է հեմ կսկիծի հանդիպել, հեմ ճամբա քալել, և մանավանդ կլսիմ որ Խառքովա խայրախը թանկ է տեյին, ցուրտին այդ կսկիծով պիտի երթար ու զարարի ալ պիտի հանդիպեր, զերե 1 ամիս են շուտ աժըննալու է խայրախը և հոռչիկը, ռամաշկան, դիֆտիկը, մեհլեմը, անկլիցքի սոլին, սապռըն ու հոքնան։ Պազերկյաններն տեղիս ամեն օր պիոժան կերթան, աչքերը դեպի Ստամպուին կնային, թե աճար այդ նավերն ե՞րբ կուգան դեյին, և երբ որ գոննե, ես առաջի փոշտիվ իմաց կուտամ իրեն, և ինքս ալ կերթամ քամեռսկի սուտը, ամեն նավը բոտրադ կանիմ, որ պաշխա մարդ չառնե, այտ կողմանե միամիտ թող ըլլա, ես քուն չիմ այս տեղն։ Ասոր հնարը այսպիսով գտանք, ամմա արի նայինք վեզիր յաղիին և, մամաս կերերնը չոփեչինիին բանը այս տեղը շատ թանկ է և Ստամպոլ ալ չիքա, ասեք անոր բանը թող հոդա։ Եվ այս ևս հայտ առնեմ, որ նոր ճանավարներուտ անունը չի կարցա կարդալու—Սվեդա էր, սվեդոյչիք էր, ինչ էր, խնդրեմ ինձի շուտով գրեք, որ ես ալ միամիտ ըլամ, և ասկեց առաջ Սերոբին