չարագուշակ մրրիկք ձմեռնայինք հողմավար մղեցին զշոգենավն ’ի Սիկիլիա կղզին, յետ զալուրս իբրև զվեց տիլ և գիշեր կոծելոյ ընդ ալիսր Ելեալ ՚ի Մեսսինայէ, գոգցես անշնչացեալ ՚ի տառապանաց մրրկինը ի միւսում ավուր հարկեցայ տեղափոխ լինել յայլ շոգենավ, որ ընդ եզերօք նաւել Միջերկրական ծովուն երթալոց էր ՚ի Մարսէյլ և ըստ ալսմ զառաջինն զկայ առեալ ’ի Նէապօլիս, ըստ որում շոգենավն թափեալ գրեռինսն վերստին ընկալաւ գայլս նայեցի ’ի Գէնուս, ուր հասի յետ իբր երկուց աւուրց մեծ նեղութեամբ։
Իբրև տեսի. եթէ առողջութիլնն իմ վտանգելով վտանգի ’ի ձմեռնային ճանապարհորդութենէ ընդ ծով, ելի ՚ի Գէնուս ’ի ցամաք և անտի երկաթուղով գնացի մինչև ’ի ստորոտս Ալպեան լերանց մշտաձմեռ ծածկելս ընդ ահարկու բեռամբ ձեան։ Ընդ լերինս ընդ այսոսիկ, ոչ ինչ ընդհատս, քան զԿովկաս անցի սահնակօք մինչև ցերկաթուղին տարեալ մեծի ցրտութեան և յուսկ ուրեմն ’ի 6|18 յունվարի մտի ’ի Փարիզ։ Զտեղի կալեալ անդէն զաւուրս իբր զչորս ’ի 10|22 ամսոյս ելի անտի և դէմ եդեալ, յերեկն, որ էր 11|23, մտի ՚ի Լոնդոն, ուստի գրեմ զայս նամակ։
’Ի մուտ գործել իմ ՚ի Լոնդոն, անդէն առ նմին գնացի ’ի նամակատունն տեսանել եթե գուցէ ինչ նամակ ուստեքէ և գրեալ զքանի մի նամականիս բարեկամաց, տողելուց ’ի Նախիջևանէ ՚ի 27-էն դեկ․ և յ2-էն յունվ․ ’ի Պետերբուրգէ, իմանամ, եթէ արք անբարո յականք հռչակեալ են զձերբակալ լինիլ անգոյ նամակի իրիք, որպէս թէ առ լինէն գրելոյ առ պ. Նազարեանցն, և այն ընդ ձեռն պ. Յոնանեանցին, և որպէս թէ նամակն այն խնդրագրով մերձ իբր 280 անձանց առաքեալ է առ վեհափառ կաթողիկոսն, և այլն։
Ցաւիմ վասն թշնամեացս, որք առ ՚ի վնասել զիս պարապին անձնախաբէութեամբ և զպառաւական առասպելս հռչակելով որպէս իրողութիուն։ Այո՛, չկարէն իսկ այլ ազգ ընթանալ և զզայրույթ սրտից իւրեանց բռնադատին եղջերուաքաղօք մխիթարել։
Ոչինչ է իմ գրեալ ՚ի Թիֆլիզէ առ պ․ Նազարեանցն, մի նամակ միայն յէջմիածնէ և այն ընդ ձեռն ձեր, զորոյ և ղպատասխանին ընկալեալ իմ յիվրում ժամանակի, այլ թէ մտացածինդ այդ նամակով իցէ գրեալ և ոյք բողոքավորք զայնմանէ, զայդ ամենայն թողում ’ի մխիթարութիւն դիվախորհուրդ սրտից թշնամեաց։ Ուրախ եմ, զի պ. Յովնանեանցին ընծյեալ են զանպարծանք պաշտօնն որսալոյ զայլոց զնամականիս, եթէ
122