Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարապի նա այդպիսեօք չգիտեմ, միայն նամականիք իմ վաղ ուրեմն տնօրինեալ առավել իմ աստութեամբ, քան զոր կարկին ’ի գործ գնել թշնամիք, ան՛կորուստ հասեալ են միշտ առ որս ուղղեալ են, թողեալ զթջնամիս բերանաբաց մէկուսի։

Խնդրեմ միամիտս առնել զայսմանէ զլրութիւն ազգիս, որք ամենայն բարեացականութեամբ փութացին յայտնել զսրտից իւրեանց զցալ, ընդ այս հնարաստեղծեալ խելագարոթիւն։

՚Ի յանդիման լինիմ դեսպանին Ռուսսիոյ խօսել զյանձն եզեալ ինձ գործոյ․ զհետևանաց այսր տեսութեան և զորպէսն սկսանելոյ զգործն տայց Ձեզ զտեղեկութիունս ամենայն մանրամ ասնութեամբ, ի ժամուն։

Մեծարողապէս, միշտ Ձեր
Միքայէլ Նալբանդեանց

Փոփոխեայ առաքեցաւ, հանդերձ հասցէիւ ՚ի 13/25 Յանվարի, 1861 ՚ի Լոնդոն է № 1

57. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Պաշտօնական 8/20 փետր. 1861, Լոնդոն

ԱՐԴՈՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԼԽՈՅ ՆՈՐ ՆԱԽԻՋԵԻԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԵԾԱՐՈԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ Պ. ԿԱՐԱՊԵՏԻ ՄԱՐԳԱՐԵԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆՑ,

Յերեսփոխանէ ազգին Հայոց 'ի Նոր Նախիջևան,

ի մասին հնդկական հրիտակացն, 'ի

Միքայէլէ Նալբանդեանց

Ծ ա ն օ թ ո ւ թ ի ո ւ ն

Զհարկաւորելոցն, մինչև ցմուտ գործել իմ ’ի Լոնդոն, յայտնեալ եմ արգէն վաղ ուրեմն Ձեզ։ Վերջին պաշտօնական թուղթն առ յինէն առաքեցավ ՛ի Լոնդոն է, յանուն Ձեր, ’ի 13/25 յունվարի այսր ամի։

123