Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յիւր անուն պատուէր տալ օրէնսգիտին այնմիկ, առանց ամենայն զանցառութեան հոգեբարձու լինիլ գործոյն մերոյ ամենայն ժրութեամբ։ Պ. Բայլն, խնդրեալ յինէն զթուղթն երեսփոխանութնան իմոյ, ետ զայն թարգմանին դիւանի իւրոյ առ ’ի թարգմանել յանգլիական լեզու, ՚ի ֆրանսիական թարգմանութենէն, արարելոյ ՚ի դիպլոմատիկական դիվանատան պայծառափայլ փոխարքային Կովկասու, հրավիրելով զիս գալ առ ինքն յետ երկուց աւուրց։

’Ի 5/17 ամսոյս գնացի առ նա և նորա առեալ ղւպատրաստի թարգմանութիւնն զոյգ ընդ բնագրի երեսփոխանական թղթոյն և կտակին, որ գտանիւր առ նա ինքն, ’ի նոյն իսկ օր յղեաց առ պ. Հագն, պաշտօնական գրութեամբ.


’Ի գրությանս յայս, օրէնսգէտն այն, զեկուցեալ պ. Հագին զգալըստենէ իմմէ և զորպիսութենէ երեսփոխանական թղթոյն պահանջեաց նախ, մատուցանել ինքեան զմանրամասն հաշիլ ելից և մտից տան և կրպակաց պ. Բաբաջանեանի, սկսեալ յօրէ, յորմէ հետէ անցեալ են այնք ’ի տեսչութիւն*, Սդմինիստրացիօնին և երկրորդ' պատրաստել զտունն և զկրպակսն այլև զգումարեալ դրամս, առ ի յանձնել ինձ, ըստ օրինադրեալ կերպին։

Առ այս գրութիւն օրէնսգիտին, պ. Հագն ցարդ ոչ ետ պատասխանի ինչ. և 'ի գնալ իմ առ նաև ի խնդրել, փութացուցանել զպատասխանին ասաց, եթէ յետ եօթնեկի միոյ կարիցէ գրել։ Եօթնակդ այդ լրասցի յետ երկուց աւուրց, այլ ես տեսանելով զմեկնիլ շոգենաւուն, այսօր ի Սուէզ, կարևոր դատեցայ զեղելոցն ցարդ իրազեկ առնել զյարգութիւն Ձեր, զայլսն թողլով հետևեալ շոգենաւուն։

Օրէնսգէտն այն, որպէս և ազգայինք, գուշակեն, թէ պ. Հադն չունի

133