տալ զտունն կամ զարդիւնս, խաղաղութեամբ և առանց դատաստանական երկար և ձիգ վիճաբանութեանց. զի ըստ զօրութեան կտակին ինքն օգտի յարգեանցն, առ հարիւրն հինգ։ Մանաւանդ առիթ առեալ ինքեան, որպէս և հարևանցի իմն զգացույց զիս, զայսքան ամեայ լռութիմէ հասարակութեանս մերոյ։
Տունն այն, որպէս և կրպակք, գտանին մերձ յեկեղեցին հայոց ՛ի «Չինի- բազար» ասացեալ փողոցի, որ գրեա՛ թէ առաջինն է ՝ի Կալկաթա, ո՛չ ըստ գեղեցկութեան, այլ վասն վաճառական գործողութեանց։
Քարեղեն են շինուածքն և պարտ է տալ զարժանի իրաւունս պահպանութեան Ադմինիստրացիօնին, զի թուի թէ կառուցեալ իցէն ամօք իբր հնգիւք և ո՞չ եօթանասնիւք, յառաջ քան զայս։
Արժողութիւն շինուածոցն, ըստ քաղեալ ծանօթութեանց իմոց, յազգայնոց և յօտարաց հասանէ մինչ^ 5000—6000 լիբրէ ստերլինգ, այսինքն 50.000—60.000 ռուփի արծաթ։ Մի ռուփին ունի յինքեան ճիշտ զերկուս անգլիական շիլլինգս, ուստի և տասն ռուփին զմի լիբրէ ստերլինգ, թէ և ՝ի փոխանակել ռուփեաց ընդ լիբրէից անհրաժեշտ է կոտորակաց ինչ կորուստ։
Թէ որքան իցէ գումարեալն դրամ առ Ադմինիստրատորն, զայդ ոչ ոք կարէ գուշակել հաւաստեալ և լուրն յածեալ ՚ի բերանս բերանս ոմանց յազգայնոց այնքան տարբեր են և հեռի ’ի միմեանց, մինչև հարկագրել զլսօղն չհաւատալ ոչ միոցն և ոչ միւսոցն, մինչև ոչ առաքեսցէ Ադմինիստրատորն զճիշտ և զմանրամասն հաշիւսն առ օրէնսգէտնս։
Եկամուտն, ’ի տանէն և 'ի կրպակաց, ըստ ասելոյ ազգայնոց, 134