Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանգուցեալ Բաբաջանեանի, որը, ըստ զօրութեան երկրորդ կտակի նորին, ստորագրելոյ յամի 1795, ’ի 1 Ապրիլի, սեպհականք են երկուց ազգային դպրոցացն, յանուն սրբոցն Սահակայ և Մեսրոպայ. հավանական է թէ եղելոց ի Նախիջևան, ընդ այնոսիկ ժամանակս, որովհետև այս ամենայն հրիտակը աւանդին ըստ թելադրութեան տէր Ստեփանոս քահանայի, ժողովարար եկելոյ ’ի նոր Նախիջևանայ ’ի Հնդիկս, ըստ կարգադրութեան Արղութեանց Յովսէփ արքեպիսկոպոսին, ուրեմն և պիտի հետևեցուցանել զի թէ նա գրել տայ յօգուտ այդ անուն դպրոցաց ապա ուրեմն կային յայնժամ դպրոցըդ։

Այլ բաց ’ի տանէս յայսմանէ և ՚ի կրպակացս, հանգուցեալ բարերարն Նախիջևանայ 'ի կտակի իւրում, արարելոյ յ30-երորդ աւուր ամսեանն Մայիսի 1794 ամի, գրէ, եթէ ունի զայլ ևս զերկուս տունս, զորս և յատկացուցանէ, անուանեալ զդրացիս յիշատակեալ տանց։

Արդիւնք ’ի տանցս յայսոցիկ, հանգուցեալն բաժանէ ՚ի վեշտասան մասունս, յորոց զկէսն, այսինքն զութն մասունս թողու դարձեալ յօգուտ քաղաքին Նախիջևանայ, այսինքն յօգուտ դպրոցաց, աղքատանոցի, հիւանդանոցի և որբանոցի, երկուս բաժինս յատկացուցեալ իւրաքանչիւրոցն։ Իսկ զմնացեալ զութն՝ այլոց, ’ի Կալկաթա, որպէս տեսջիք 'ի կտակին։

Օրէնսգէտ պ. Բայլն, ’ի թղթի իւրում առ Ադմինիստրատոր պ. Հագն, պահանջէ զլիակատար համար տնտեսութեան նորա, վերաբերեալ և առ կառավարութիւնս այսոցիկ տանց. զորս ցարդ չէ իմ տեսեալ և զորս փոքրագույն յոյժ ասեն լինիլ, քան զերրորդ տունն, յատկացուցեալ միմիայն յօգուտ Սահակեան և Մեսրոպեան դպրոցաց։

Թուի թէ տունըդ այդոքիկ, մինչև 'ի կատարած ժամանակաց, մնալոց են 'ի ձեռս Ադմինիստրացիօնին, զի մեք չկարեմը տիրել և կարգել ըստ մեր կամաց զհոդաբարձութիւն, զի գոն և այլ տեղիք և անծինը ժառանգորդը, որպէս ՚ի վեր անդր ասացաս։ Այսպիսիը ըստ զօրութեան

136