Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուղթ գրիլ էի ձեր թղթի մեջն, աղեկ հասկըցուցի՞ք, չի հասկրցուցի՞ք, հեչ միամիտ չիմ, ինձի թեզով հայտնիք։

Ես ոչինչ ուրիշ պան միտք չիմ անիլ, միմիայն կմտածեմ, թե ո՞վ գիտնա Սերոբն Պալչոքին թաղման օրը ինչպես կսկծվեցավ, վա՜յ տիրոջն, արդըխ աստված հասնի։ Ինչ տեղ թաղից, աճար խանին ետևն, չէ նե չո խրախին ճամբան, չէ նե աս աս պաղն իքին ճամբան. Խասբիքային տունին ետևի տերեյին մեջն, ինչ տեղ որ ծառեր կա։ Դուք ալ խելք արած հոները թաղած ըլլայիք նե, կենե աղեկ էր, ամեն օր աչքին տիմացն չէր ըլար, ինձի տեղով հայտնիք, և թե հոքու բան արա՞վ թե չէ, և այլն։ Բավ է։

Եթե կամիք իմ որպիսությունս հարցանել, փառք աստուծո, ողջ և առողջ եմք ամենեքյանքս, և սրբազան հայրն ալ նմանապես։ Տեղիս հավան թե կամիք հարցանել տաք է, մեկ երկու շաբաթ առաջ քիչ մը ցրտեց և բուք եկավ, այժմ տաք է, փառք աստուծո։ Ծանի՛ր, եղբայր իմ, Գրիգոր Ղազարյան։ Սրբազանն այս փոշտի Պապային և Մկրտիչ վարդապետին գիր գրից, որ թաթիեորիին Կարապետին խրկեն։ Խնդրեմ, եղբայր, նարա ասիք, որ ինքը տված թուղթեն թող չի վախնա, միայն թող գրե, թե ես ֆիլանս ֆիլան մարդու ոտքը կատարյալ կառողջացունում և չառողջացուցած ետ չիմ գալ, այսքան։ Շատ կխնդրիմ ձեզի, որ ինչպես ըլլա նե, խրկիք և իրեն ասիք, որ նրա ոտքը ոսկորը կպած է. միմիայն ուռած է, նարա այս ուռուցքեն և կոճն կցավի։ Ատոնց համար է, ես գիտեմ, որ ան նարա համար բան չէ, սրբազանը նարա գալու և երթալու խարճն քաշելեն ետև, իրեն ալ լավ կշահե, ատ կողմանե ալ միամիտ արեք իրեն, թեք նա կատարյալ անե, և սրբազանը, ինչպես գրել է նե, ճամփու խարճն փոշտին 50 մանեթ կըլլա, 60 կըլլա կամ ավելի, արդխ հեսապ կանիք և կուտաք և իրեմեն փողը ստացածին ձեռագիր թող տա, և դուք առաջին փոշտիվ մեզի խրկեցեք, կամ Ավետիքին գրիլ տվեք, և մեք փողն, ո՜րքան է նե, անպատճառ առաջի փոշտով կխրկինք ձեզի, այդ մասի միամիտ եղիք, միայն վառն սրբազանին միամտության Կարապետ աղայեն մեկ թուղթ առեք, որ իրեն կատարյալ չարած եդ չի դարձուցին։ Եվ իրեն բագորոժնայի մասի կամ իրեն գալու մասի խիստ շուտով թետարիք տեսեք, որ ուրիշ սեմթե խափանողներ չըլլան, և շատ խայրեթ արեք, որ շուտով ճանապարհ հանիք և մինչև այս ամսույս 25-ին հոս գա, հասնի կամ, եթե

14