՝Ի նստիլ իմ ’ի Կալկաթա, զամիսս աւելի քան գլորս, տեսի զքահանայս ի Ջուղայոյ, ոմանք ’ի նոցանէ ինքնահալածք և ոմանք հալածեալք¹ յերեսաց եպիսկոպոսի իւրեանց. տեսի գրազումս ’ի բնակշաց Ջուղայոյ, զարս զուրկս ’ի նիւթական կարոգութեանց և ’ի հայթայթանս оրական հացին վարեալս անդր քան գովկիան։ Բայց երանի թէ չէր իմ տեսեալ և լուեալ զքստմնելիս, զահաոկոլ² զտառապանաց ազգիս, զբռնակալութեանց առաջնորդին Ջուղայու, զաւարելոյ Ամենափրկչեան վանաց, որ յետ ունելոյ զայնքան աղբիւրս եկամտից և առանց ծախելոյ, զդանկ մի ’ի շինութիւն ազգի կամ ’ի պահպանութիւն դպրոցաց, օր ըստ օրէ թաղի ընդ պարտուք, որպէս քարոզէ յառաջնորդն, և Ղազար անուն սպասաւոր նորա³ մեծագումար դրամոց, որպէս թէ ’ի փոխ տուելոց, պահանջող լինի ’ի վանաց։
Միթէ ո՛չ ’ի զարմանալիս թուիցի տեսարանս. վանքն ամենափըրկչեան հռչակի պարտապան, առաջնորդ նորա քարոզէ զանձն անինչ և անարծաթ, իսկ սպասաւոր առաջնորդի վանացն, որպէս ծառայ եկեալ ընդ առաջնորդին ’ի Ջուղա, հարուստ լինի քան զտէր իւր և քան զվանս, մեծագումար դրամս ’ի փոխ տայ վանաց, վաճառականոլթիլն առնէ դոհարաց, որպէս վկայեն ականատեսք, և մինչ Թադթէոս եպիսկոպոսն պարգևատրի ’ի շահէն պարսից երկրորդ աստիճանի նշանալ արևու և առիւծոյ, սպասաւորս այս ընդունի նոյնպէս զմեդալիոն շքոյ ՝ի նոյն տէրութենէ և հանդիսակից լինի տօնին յեկեղեցւոջ մերում, ուր խնկօք և մոմեղենօք և այլ եկեղեցական զարդուք բեր Լալ լինին նշանք ’ի տէրութենէ պարսից և դոհութիւնք առ աստուած ՝ի քրիստոնէական եկեղեցլոյ ընթանան զմահմեզական թադաւորէ, և յետ այսր ամենայնի, այն է հարստութեան և պատւոյ, Ղազարդ այդ ծառայ մնայ դարձեալ առաջնորդին։
Այսմ սակաւուք նմանի սեղանաւորոլթիւն սպասաւորի նախկին պատրիարքի Կոստանդնուպոլսոյ Յակոբոս արքեպիսկոպոսի 'ի Պոլիս։ Արքեպիսկոպոսն ցուցանէ զանձն կարօտ օրական հացի, և զայդ հրատարակէ ՝ի ձեռն լրագրաց, յետսն կոչէ լրագրօք զկտակ իւր 210.000
1 [բռնի] հալածեալք
2 զահարկոլ [ասեմ]
3 եպիսկոպոսական
4 [ընթացեալ լինին]
5 [և ոչ միայն այսչափ, այլև] յեւս