դահեկանի, յանուն ազգին արարեալ, իսկ սպասալոր նորա, որ ցարդ իսկ ծառայէ նմա, սեղանաւորութիւն առնէ ’ի հրապարակի։
Խայտառակութիււնն ոչ լինի եղջիւրաւոր։ Այլ մեք դառնամք ՝ի խորհուրդ թղթոյս։
Ունիմք առ մեզ զբովանդակ կայից և կալուածոց զցուցակ, որբ սեպհական են Ամենափրկչեան վանաց ազգիս ՝ի Զուզա, այլ վասն ըստուարութեան նորա չկարեմք արձանագրել աստէն մի առ մի, յուսալով ’ի պատեհ ժամու ՝ի տիպ արձանացուցանել զայն ընդ այլոց տեղեկութեանց վերաբերելոց առ ազգն մեր ’ի Ջուղա և առ առաջնորդութիմ Ամենափրկչեան վանաց, որպէսզի Սիւնհոդոսն սրբոյ էջմիածնի, վեհափառութիւն և յաջորդք Ձեր տեսցին զամենայն յականէ և յանուանէ և ըստ այնմ պահ անջիցեն ղհամար և ղհաշիլ տնտեսութեան առաջնորդ կացուցելոցն ’ի Ջուղա։
Առ ի՞նչ պէտս արդեօք վատնիւն եկամուտը վանացն մինչ և դըպրոցն ազգային ’ի Ջուղա ’ի բազում ամաց հետէ պահի և յոտին լայ միմիայն ծախիւք բարեպաշտ առն ոչ¹ անծանօթի վեհափառութեանդ, ազգասիրի ասեմ մեծապատիւ պ. Յարութիւնի Աբդարեանց։
Յետ թողլոյ իմոյ ղՀնդկաստան և ընդ աւուրս ընդ այսոսիկ հասանելոյ ’ի Լոնդոն և ահա նամականիւք արժանաւորք լրացեալ հաւատոց հա սանին առ ի և ծանուցանեն, եթէ ազգն մեր ’ի Հնդկաստան ոչ այլ ևս կարելով ժոյժ ունիլ չարաչար տեսչութեան առաջնորդին² ի Ջուղա,ի ժողով գումարեալ ’ի սրահ եկեղեցւոյն մերոյ ՝ի Կալկաթայ յերեքն դեկտեմբերի 1861 ամի, վճռեալ են աղերս արկանել առ վեհափաոութիւն Ձեր յաղադս յետս կոչելոյ զԹադթէոս եպիսկոպոսն յառաջնորդութենէ Ջուղայոյ և առաքելոյ զայլ ոք ’ի տեղի նորա հնգամեայ ժամանակօք¹։
Լսեմք նոյնպէս, եթէ Թադթէոս եպիսկոպոս թեկնազարեանց իրազեկ եղեալ նախապատրաստութեանց ազգին ՝ի Հնդկաստան, կորզեալ է ’ի ձեռաց ստրկացելոյ ազգին մերոյ ՝ի Ջուղա զթուղթ ինչ ջատագովութեան և այն, որպէս պատմեն նամականիք, ինքնին ըստ քմաց յօրինեալ և դստորադրութիւն ժողովյրդոց մատուցեալ։ Չեն ինչ անծանօթ բանական արանց, եթէ զիարդ պատրաստին այսօրինակ թուղթը ինքնագովք
1 nչ [ինչ]
2 առաջնորդին [իրեանց]
3 Ժամ անակօք [և զայս ժամանակի]
4 յօրինեալ [յինքինէ]