Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

՚ի հնարս զառ ՚ի Ձէնջ անկախս։ Եւ բնականս այս պարտականութիւն համարի լցեալ, այն ինչ ամենայն լրջութեամբ դիմեմք առ Ձեզ, հաւատաւով, եթէ վեհափառութիւն Ձեր կարեկից ելով ազգին, չունիցի անտեսել զբողոք նորա, երբ մինչ առ Ձեզ բարձրանայ ՚ի մղձկեալ սրտէ։

Սրբազնակատար տէ՛ր, այո՛, մինչ բան լինի զթշուառութեանց ազգի մերոյ, փոքր մի ևս և կատաղիմք իսկ, իբրև ՚ի շանթից, ՚ի հարուածոց առ ազգն, ընդոստացեալ[1], քանզի չեմք նմա օտար, քանզի մի արիւն շրջան առնու յերակս, և հետևաբար հեկեկանք հոգևար ազգութեան մերոյ արձագանս տան ՚ի սիրտս մեր լցեալս արեամբ[2]։

Եւ ո՞ր ընդարմացեալ սիրտ, ո՞ր սալացեալ[3] խիղճ կարիցէ արդեօք աչօք բացօք տեսանել զվիճակ ազգի մերոյ, զաստիճան թշուառութեան նորա, զարտասուս և զտառապանս աղքատաց, հարստահարելոց, վարատելոց, որբոց և այրեաց և զորս ՚ի թև ժամանակին միացելոյն սլանան ՚ի վիհ յալիտենական կորստեան, և զկնի այսր ամենայնի սառն ականատես հանդիսանալ աղէտիցս[4] յորս սակաւիկ[5] մի և հեղձնումք իսպառ։

Այս ամենայն, իրավունս տան մեզ, որպէս անդամոյ ազգի մինչ իսպառ բողոքել զանիրաւութեանց հասելոց առ ազգն յարտաքոյ և ՚ի ներքոյ։ ՚Ի նանիր փորձեն, որք փորձինն, սանձել զլեզու կամ զգթիչ բանականաց։ Նոքին ոչ կասիցին ՚ի բողոքելոյ և ՚ի պաշտպանելոյ զիրաւունս ազգի մերոյ թշուառացելոյ և առաթուր կոխելոյ, քանզի ուխտեալ է նոցա սպաս հարկանել ազգին, զամենայն թողուլ, այլ գնա ոչ երբէք, զամենայն մոռանալ, այն զազգն ոչ բնաւ, ընդ նմա կեալ և ընդ նմա մեռանիլ։

Եւ այս ուխտ է, որ այսօրինակ բանայ զբերան մեր առաջի ամենեցուն, այս ո՛ւխտ է, որ ստիպէ զմեզ անպատրուակ խօսիլ Ձեզ զճշմարտութիւն, սա՛ է ձայն, թռուցեալ ՚ի ճնշեալ սրտէ ազգի մերոյ, անզարդ և անպաճոյճ է նա, այլ կարի ճշմարիտ. հաճեցարուք ունկն մատոլցանել այնմ, քանզի ոչ բազում անգամ հանդիպի վեհագոյն կացուցելոյն ճշմարտութիւն անվերարկուվ[6]։

  1. ընդոստացեալ [վիճակ ազդի մերոյ, աստիճան թշուառութեան նորա]
  2. արեամբ [ըստ ամենայն օրինաց և բնականին և բարոյականին]
  3. [քարացեալ]
  4. [այսմ ամենայնի] աղետիցս
  5. [փոքր]
  6. [մինչ ցարդ, բռնակայութիւն ոմանց հողևորաց, վատթար տեսչութիւն միլսոց