Տեսանում եմ, որ դուք շատ վշտացած և շատ խռոված եք եպիսկոպոսի սպառնալիքներից, հավատացեք, որ ոչինչ չէ կարող առնել ձեզ։ Երկյուղ ունիք կաթողիկոսից, թե մի գուցե եպիսկոպոսի նամակը հառաջացած լինելով քան զձերը, պղտորած լինի կաթողիկոսի կամ Սյունհոդոսի միտքը. այդ մասին անհոգ կացեք։ Կաթողիկոսի հարաբերությունը առ Թագթեոս եպիսկոպոսը ինձ հայտնի է, որի մասին կարծեմ թե մասնավորապես ձեզ ևս ասած եմ։
Թիֆլիսի և էջմիածնի բարեկամքը հավատացեք, որ ամեն ջանք պիտի գործ դնեն, որ դուք ամենեքին հասանեք ձեր նպատակին, և թշվառացյալ Ջուղան ազատվի բարբարոսության ձեռքից։ Ես Ձեզ կգրեմ յուր ժամանակին և անլուր չեմ թողուլ, հաստատ կացեք։
Ինչ նամակ որ ինձ կամենաք ուղարկել, տվեցեք պ. Սեթ Հ. Արգարին, նա Լոնդոն կուղարկի յուրյանց գործակալին, եթե այստեղ լինեմ, այն է որ կստանամ, իսկ թե գնացած' ուրեմն հասցես թողած կլինեմ նորա մոտ և նա այն հասցեով կուղարկե ինձ Պետերբուրգ, որ G օրի ճանապարհ է այժմ։
Ներեցեք շտապ գրությանս, փոստի ժամանակը անցնում էր, և ես հազիվ կարողացա այս չափը գրել, քանզի կաթողիկոսին գրած թղթիս պատճենը օրինակեցի։
Հույս ունիմ, որ ձեր նամակը չպակասեցնեք ինձանից, ես ևս կգրեմ և այսպես միմյանց լուր ունենալով գոնե կկարողանանք ազգին պետքը հասկանալ և ձեռքերից եկած ծառայությունքը գործ դնել։
Դարձյալ աղաչում եմ ներել այս աղճատ գրությանս, ժամանակը շատ կարճ էր։ Միամի՜տ լինիք, որ կաթողիկոսի կողմից ձեզ ոչինչ չար պատահելու չէ, և եպիսկոպոսը ոչինչ չէ պիտո կարողանա առնել։
Ողջունեցեք հատկապես ձեր պատվական եղբայրը։
71. ԱՆԱՆԻԱ ՍՈԻԼԹԱՆՇԱՀԻՆ
ՄԵԾԱՐՈԻ ՊԱՐՈՆ
Ա. Պ. ՍՈԻԼԹԱՆՇԱՀ.
Վստահ լինելով Ձեր ազգասիրության վերա, Ձեր հարգելի անունը հայտարարությանս մեջ (որ շնորհ ունիմ Ձեզ ուղարկելու) աշխատավոր