հեղինակը կուղղե իր մի քանի կոպիտ սխալները, եթե բարեխիղճ քննադատությունը ցույց տա նրան այդ նման դեպքում, իհարկե, գիրքն ավելի կմոտենա ճշմարտության։
Ֆ. Մ. Ռուդնևի մահը, միանգամայն անկեղծ եմ ասում, խորապես վշտացրեց ինձ. հանգի՜ստ խեղճի ոսկորներին։ Վերջին անգամ ևս նրան տեսա հունիսի վերջերին, երբ դուրս էի գալիս Մոսկվայից. այն ժամանակ նա խճճված էր միանգամայն այլ հիվանդության ցանցում, հիվանդություն, որը, անշուշտ, անհայտ չէր Անանիային։ Իհարկե, նման հյուծախտի դեպքում կարմիր քամու բորբոքը կարող էր հասցնել օրհասական վախճանի, իսկ ես նրան ափսոսում եմ, այո, շատ եմ ափսոսում։ Նա ուներ այնպիսի մեղմ, բացսիրտ և խաղաղ բնավորություն՝ միշտ տրամադրված ուրախանալու, որ չէր կարելի նրան չսիրել։ Մինչդեռ, անհերքելի ճշմարտություն է, որ venit mors... et nemini paratui!։ Այս է վախճանը այն ամենի, ինչ սկիզբ ունի, վախճան, իհարկե, միայն տիպիկական և անհատական իմաստով և ոչ թե բնական ընդարձակ իմաստով, որտեղ մենք, բնության անծայրածիր տնտեսության մեջ գործ ունենք հավասարակշռության և տարրերի զանազան զուգորդումների հետ... Այդ գիտե մինչև անգամ Համլետը։ A propos այսօր նորին գերազանցության, Սեմյոն Գրիգորևիչի, անվանակոչության օրն է. հենց որ ստանաս նամակս, բարևի հետ միասին հայտնիր նրան և իմ անկեղծ շնորհավորանքը և ցանկությունս, որ նա որքան կարելի է շատ տարիներ ուրախ և առողջ անցկացնի այդ օրը։ Սեղմում եմ սիրելի Անանիայի և Հովհաննեսի ձեռքը։ Բոլոր մնացած ծանոթներիս ջերմ և անկեղծ բարևներ։ Մերոնց նամակ գրիր և՜ Գրիգոր եղբորս, և Վառվառե քրոջս, ու շնորհակալություն հայտնիր նրանց բոլորին անդավաճան զգացմունքների համար և, ըստ կարելույն, հանգստացրու նրանց իմ նկատմամբ։
Հենց որ դու որևէ լուր ստանաս ռնգեղջյուրի վերաբերյալ, անմիջապես հայտնիր ինձ այդ մասին։ Ասենք, թերևս, մինչ այդ մենք տեսնվենք։ Երանի ձեզ բոլորիդ, որ հնարավորություն ունիք վայելելու Հրաշալի երաժշտության թովիչ հնչյունները. ինչ վերաբերում է ինձ՝ բացի երբեմնակի իմ մենաստանին հասնող զանգերի տրտում ղողանջից, ահա յոթ ամիս է, ինչ ուրիշ ձայն չեմ լսում։ Այժմ ինձ մնում է խոսել երկու բանի մասին, որպեսզի «գլուխս ազատեմ»։ [отписатьтся] ինչպես ասում