են բյուրոկրատները—այն է՝ գրքերի և Գալուստովի չարաբաստիկ արկածների մասին։ Իհարկե նախադասում եմ առաջինը։ Այսպես ուրեմն, նորից կրկնում եմ՝ գրքեր, գրքեր և գրքեր: Եզյանից խնդրիր Շլոսսերը, կարծեմ նա ուներ, իսկ եթե ոչ գտիր ինձ համար Մակոլեյի երկերի լիակատար ժողովածուն, որի համար ես անձնապես նեղություն տվի նորին գերազանցության պ. պարետին, որ նա քեզ հաղորդի այդ մասին։ Վեպերը ձանձրացրել են, իսկ բառարանները զզվանք են առաջացնում, ինչպես tartarus stibiaticus-ը, ուստի խնդրում եմ գրքերն ընտրել ամենայն ուշադրությամբ, որպեսզի նրանք կարողանան քիչ թե շատ զբաղեցնել ինձ ու միաժամանակ համապատասխանեն անհրաժեշտ հարցասիրության պահանջներին։ Ահա ձեզ ծրագիր։
Գալուստովի արկածը, որ դու այդքան պաթետիկ նկարագրել ես, մի անգամ ես համոզեց ինձ, որ պատմությունն առանց աշխարհագրության դժվար հասկանալի է։ Որտե՞ղ էր կատարվում այդ նավագնացությունը, անհավասար պայքար մահվան դեմ և, որ վատթարագույնն է, գարշահոտության դեմ։ Կեցցե՜ ջրարջի մորթուց մուշտակը. այս փորձից հետո նա ուղղակի կարող է փոխարինել եթե ոչ կարգավորիչին մեխանիկայում, ապա, համենայն դեպս, ազատարար նավակներին, որոնց մասին այնքան շատ գոռում էին անգլիական ժուռնալները։ Դա մեծ առաջադիմություն է ծովագնացության համար զորեղ քամիների ժամանակ․ այդպիսի մուշտակի օգնությամբ նավը կարող է անպատիժ կանգնած մնալ միևնույն տեղում—նա կարող է հեշտացնել նոր զրահավոր նավերի նավարկությունը ևս, որոնց ծանրության վրա այնքան իրավացիորեն գանգատվում են, պահելով նավը համեմատաբար ավելի բարձր ջրի մակերևույթից՝ իր տեսակարար կշռով վերջինից ավելի թեթև լինելու հետևանքով։ Է՛հ, տերը նրա հետ, ես կարծում եմ, որ նա կատակ անելու ժամանակ չուներ, չէ՞ որ վտանգը լուրջ էր—այդ չպիտի մոռանալ։ Ներկայումս, սակայն, այդպիսի գործողությունից հետո նրան անհրաժեշտ է աղաղային որևէ բաղադրությամբ խառն քլորակրի հագեցած լուծույթի մի քանի վաննա ընդունել, նախ՝ կոչնչանա չափազանց անախորժ Հոտը, իսկ երկրորդ՝ մեր հարգելի թառաֆը աղաղային կդառնա, այն ժամանակ ոչ մի խոնավություն չի ազդի նրա վրա։ Առանց այդ արշավի նա երբեք չէր ա աղաղավորվի․ ահա մի ապացույց ևս այն բանի, որ «չիր չարիք, առանց բարեաց»։