Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա անցյալ տարի մեռավ։ Գնացքի ընդհարումը ուղղակի ad patres ուղարկեց նրան՝ բոլորովին ազատելով պատասխանատվությունից և դատավարությոնից։

Այդ խաբեբաներից մեկն ինձ հանդիպեց շոգենավի վրա Զմյուռնիայի և Կոստանդնուպոլսի միջև և իրեն այնպես չնչին և զզվելի էր պահում, որ սկսեց քարոզել 18-ամյա մի պատանու (հայ)։ Խեղճ պատանին միսիոների հարցերի տարափի տակ շփոթված, մեր եկեղեցու նկատմամբ նրա լկտի ծաղր ու ծանակից ամոթահար եղած և այլն, համարյա արտասվելով, այդ անզգամից պաշտպանվելու համար դիմեց ինձ։ Ես դուրս եկա տախտակամածը, իսկ միսիոները, բոլորովին չկասկածելով, թե իր կողքին մահացու թույն է գտնվում դավանափոխության դեմ՝ թուրքերեն լեզվով հանգիստ շարունակեց իր գործը։ Սկզբում ես նրան մի փոքր սաստեցի, իսկ հետո, ըստ երևույթին, նա այլևս ավետարանով զբաղվելու գլուխ չուներ, քանի որ մինչև Կոստանդնուպոլիս հասնելը նավասենյակից դուրս չեկավ։

Ամբողջ խնդիրը, կարճ ասած, ահա թե ի՛նչ է։ Հայերը Թուրքիայում բոլորովին անպաշտպան են։ Անգլիական և ֆրանսիական կառավարություններն այդ հանգամանքը գործադրում են իրենց օգտին։ Փաշաների բռնություններից նրանք իրենց պաշտպանության տակ են վերցնում այն քրիստոնյաներին, որոնք բողոքական կամ կաթոլիկ են դառնում։ Ահա՛ այն միակ թալիսմանը, որով պայմանավորված են այդ դավանանքների հաջողությունները Թուրքիայում՝ քառասնական թվականներին։ Այժմ նրանք ոչ մի հաջողություն չունեն։ Ավելին, շատերը ետ են դառել մեր եկեղեցու ծոցը։ Յուրաքանչյուր ոք, ով այդ խնդիրը գիտի այն տեսանկյունից, բնականաբար կհանգի հետևյալ հարցին. իսկ ինչպե՛ս է հանդուրժում թուրքական կառավարությունը, երբ Անգլիայի և Ֆրանսիայի միտումը շատ պարդ է։ Այդ հարցը շատ պատասխաններ ունի, բայց դրանք կարճ են։ Առաջին. — Քառասնական թվականներին, հայ֊կաթոլիկների տմարդի հալածանքներից հետո Կոստանգնուպոլսում, սպանություններից և խըմբական աքսորներից հետո, գեղձախտի բժիշկ Լուի Ֆիլիպը Դռանը խորհուրդ տվեց, որ նա միանգամայն անխոհեմաբար է կաթոլիկ հայերին հալածում, որ Դռան շահը ո՛չ թե կաթոլիկ հայերին հալածելու, այլ կաթոլիկության և եթե հնարավոր է‘ որևէ այլ կրոն խրախուսելու մեջ է՝

239