հայ մասսան էրար ատող դավանաբանական մի քանի պարտիաների բաժանելու համար։ Ի հարկե, Դռնից խնամքով թաքցրին մեդալի մյուս երեսը, որտեղ խորամանկ ձեռքով գրված էր, թե կաթոլիկության համեմատ աճում է նաև Ֆրանսիայի բարոյական ազդեցությունը։ Դուռը հասկացել է միայն [մեդալի] առաջին երեսը, հենց այն պատճառով, որ դրանից ոչ շատ առաջ «Le principe» թարգմանված էր թուրքերեն։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ Դռանը կրկնում էին, որ հայերը որոնք դավանում են իրենց հին կրոնը, Դռան համար վտանգավոր են, որովհետև նրանց եկեղեցին քիչ բանով է տարբերվում հունական եկեղեցուց։
Պետք է ավելացնել նաև, որ այդ ամբողջ պրոպագանդը մղվում էր հանուն կրոնի, իսկ Դուռն իրավունք չունի քրիստոնյաների կրոնական գործերին միջամտելու։ Այդ պատճառով նա համբերում էր, իսկ այժմ առավել ևս կհամբերի, քանի որ իր նամազն էլ նա առանց արևմտյան դեսպանների թույլտվության չի կատարում։ Է՛հ, բավական է այս մասին, առանց այն էլ դրան շատ տեղ հատկացրի։
Երևի Անանիան մոռացել է տեր Մովսեսին հաղորդել իմ շնորհավորանքը՝ նրա հարևանի դրական ժողովածուն ընդհատվելու առթիվ։ Լավ է, որ նրանք դադարեցրել են, թե չէ, իրավ, տեր Մովսեսի բանը վատ կլիներ։ Հա՜, հա՜, հա՜։
Իսկապես, ինչո՞ւ հատկապես Տիգրանյանին մերժեցին։ Անանիան չգիտի՞ արդյոք։
Երկսեռ բոլոր բարեկամներիս հայտնիր իմ հարգանքը, իսկ Մարիա Աֆանասևնային շնորհակալությունս՝ ուղարկածի համար։ Փառք աստծո, ես առողջ եմ և բավական լուրջ պարապում եմ, հուսով եմ, որ տքնությունս իզուր չի անցնի։ Ասենք, ոչ ոք չի տեսնի աշխատանքս, եթե ես նրանից գոհ չլինեմ։ Այնուհետև՝ ցտեսություն, համբուրում եմ քեզ, Հովհաննեսին և Սաշային։
Հավելում. Մի կտոր թուղթ ևս գտնելով, գրում եմ այն բաների մասին, ինչի մասին, որ մոռացել էի։ Ո՞ւր է այժմ Սադա Դավիդովիչը։ Երբ ես Ռուսաստան եկա, նա Եգիպտոսում էր։ Ինձ հանձնարարված էր Մելքոն Գասպարիչի միջոցով նրան հանձնել 250 ռուբլի արծաթով, և ես ճշտությամբ կատարեցի այդ և չեմ կասկածում, որ նա փողն ստացել
240