գործածության մեջ մտցրինք գրականության մեջ։ Ահա արդեն տասը տարի է անցել այն օրից, երբ այդ լեզվով լույս տեսավ առաջին գիրքը, և մենք միշտ մամուլում արտահայտել ենք մեր սխալներն ուղղելու պատրաստակամությունը, եթե բարեխղճորեն մեզ ցույց կտան այդ սխալները։ Բայց չնայած այդ բոլորին, ոչ ոք չէր խիզախում նախաձեռնել լուրջ աշխատանք և մեր կոչել էին պատասխանում էին միայն հայհոյանքներով և համատարած կշտամբանքներով քաղաքացիական լեզվի հասցեին, փոխանակ ցույց տալու մեր մասնակի մոլորությունները։
Վերջապես, տասնամյա փորձը այս ասպարեզում, շփումը ժողովրդի հետ՝ բոլորովին տարբեր կողմերում, մեզ բերին վերոհիշյալ փրկարար գիտակցությանը, և ինչ որ առավել շոյում է մեր ինքնասիրությունը՝ առանց դպիրների, հնության երկրպագուների, ինչպես և գավառական աղճատումների ամենափոքր օգնության։
Մեզանից ոչ ոք իրեն հաշիվ չի տվել, թե նոր լեզվում բայը քանի եղանակ և քանի ժամանակ ունի։ Թեկուզ այժմ այդ ծիծաղելի է թվում, այնուամենայնիվ փաստ է։ Ճիշտ է, հնազանդվելով լեզվի ոգուն, գրանցիր մի քանիսը մենք անգիտակցաբար գործ էինք ածում, բայց և մի քանիսն էլ, ի վնաս մեր նոր խոսքի, մնում էին անձեռնմխելի, թեկուզ պետք է խոստովանել, հաճախ անհրաժեշտ էր լինում դրանց գործածել, բայց մենք, դեռևս տատանվելով և ոչ բոլորովին հաստատ հողի վրա կանգնած լինելով, ամեն կերպ խուսափում էինք այնպիսի ուշադրությամբ, ինչպես փորձառու նավավարը խուսափում է ծանծաղուտներից։ Մեր նկարագրած այդ բոլոր կոր գծերը, որ կետ նպատակը տանող ամենակարճ ուղիղ ճանապարհից շեղվում են, հանդիսանում են հե՝նց այն խութերը, որոնցից խուսափում է ժողովուրդը և որոնք անանցանելի պատի նման գրականությունը բաժանում են ժողովրդից։
Նոր լեզվի մի քանի ձևերը նույնպես արհամարհվում էին այն պատճառաբանությամբ, թե դրանք չկան հին լեզվի մեջ, որովհետև եղանակներից և ժամանակներից գործածվում էին միայն նրանք, որոնք հին լեզվի համապատասխան եղանակների և ժամանակների բառացի թարգմանությունն էին հանդիսանում, կարծես 19-րդ դարի հայը ստորագրությամբ պարտավորվել է հին հայերին՝ ապագայում չարտահայտվել այլ կերպ, քան խոսել են նրանից 2000 տարի առաջ։ Ահա՛ աղաղակող և՝ նոր լեզուն գործածության մեջ մտցնելու մեր սկզբունքին ուղղակիորեն հակասող սխալը։ Չէ՛ որ Տուրինյան պալատի օրինակելի բանավիճող֊