Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Затем, до свидания! Кстати. Пожалуйста, не приезжай так поздно, что за аристократический визит, разве нельзя приехать в 12 или в час, но не позже, а то ты уже начал в 2 приезжать; [в] половине третьего или в три иной раз мы обедаем и поэтому такой поздний визит весьма неудобен. До четверга!!

Твой Мишель.

Р. S. Ананий с пользой может просить добрейшую Марию Николаевну содействовать этому доброму делу и я уверен, что она употребит всю свою силу.

1863, ապրիլի 19, Ս. Պ ետերրուրգ

Թանկագին իմ եղբրայր. 17 թվակիր նամակդ ստացա երեկ երեկոյան’ պաքսիմատի և Բոքլի գրքի հետ միասին։ Բոլորի համար ի սրտե շնորհակալ եմ և հույս ունեմ դեռ անձամբ շնորհակալությունս հայտնել Մարիա Աֆանասևնային, եթե նա ինձ տեսության գա, ինչպես ասում էր Լազար Իլիչը Բոքլի գիրքը բոլորովին տարբեր հրատարակություն է. նախկինն, այնուամենայնիվ, ուներ այն առավելությունը, որ տպագրված էր տանելի տառերով, իսկ սրա համար պետք է զինվել, եթե ոչ մանրադիտակով, ապա գոնե խոշորացույցով։ Ների՞ր, եղբայր, անհնարին է կարդալ, և ամենազվարճալին այն է, որ հրատարակիչն ինքը գիտե այդ և գնորդներին նախազգուշացնում է, թե իբր այղ պատճառով կարելի է դիրքը ետ դարձնել, եթե թերթերը դեռևս կտրտված չեն լինի։ Բացի այդ, Հերոդոտի և հունական ուրիշ հեղինակների շատ մեջբերումները թարգմանված չեն, այլ բերված են բնագրերը։ Այդ ավելի քան հիմարություն է։ Ավելի շուտ կարելի է ենթադրել, որ հասարակությունն անգլերեն կիմանար, քան հունարեն և, եթե գիրքը թարգմանվում է ռուսերեն, նշանակում է, հաշվի է առնվում մեծամասնության անգլերեն չիմանալը, ապա ինչպե՞ս են անթարգմանելի թողնում հունական մեջբերումները Չգիտեմ, թերևս տեք ստի թարգմանությունն առավելություն ունի, եթե չեմ սխալվում, Բույնիցկու թարգմանությունից, բայց ընդհանրապես արտաքին հանգամանքները հօգուտ Բեստուժև֊Ռյումինի խմբա-