գրության չեն խոսում։ Է՛հ, ոչինչ, առայժմ այդ էլ բավական է։ Բայց բանն այն է, որ այդ մասը ես արդեն կարդացել եմ. պետք է, ուրեմն, սպասել մինչև լույս կտեսնի հետևյալ մասը, է՛հ, այդ էլ ոչինչ, մի կերպ կկառավարվենք։
Ի դեպ, մոտ օրերս հավանորեն լույս կտեսնի Իլենկովի տեխնիկական քիմիայի երկրորդ հատորը, որի համար դու տոմս ունես։ Եթե գիրքն ստանաք, ապա տուր կազմելու ճիշտ այնպես, ինչպես կազմված է առաջին հատորը։ Միայն տես, չմոռանաս, որ գրքում եղած աղյուսակները պետք է առանձնացնել, և ոչ թե գրքի հետ կազմել, որովհետև ձեր մեղքով առաջին հատորի աղյուսակները հատորից դուրս մնացին, այդ պատճառով, ճարահատյալ, երկրորդ հատորի աղյուսակներն էլ պետք է դուրս թողնել, որպեսզի դրանք միասին կազմվեն, իբրև երկու հատորների հավելված։ Տես, չմոռանաս։
Սաշայի վերաբերյալ հայտնեցեք պ. Սանասարյանին, որ ոչինչ չեմ ուզում իմանալ — նա պետք է տեղափոխվի, որովհետև այդ մասին ես խնդրել եմ դեռևս անցյալ տարի, հունիսի սկզբին, և նրանք խոստացան այդ անել հօգուտ իմ խեղճ որբուկի, իմ սիրելի Սաշայի։ Դրա հետ մեկտեղ նրան հաղորդեցեք առ նա ունեցած իմ խորին հարգանքն ու պատիվը։
Տեսակցության վերաբերյալ ահա թե ինչ կասեմ քեզ․ ասված է չորեքշաբթի, ուրեմն չորեքշաբթի էլ կգաս, եթե պ. Եզյանցը ցանկանում է ինձ տեսնել, ապա, հավանորեն, հնարավորություն կգտնի հետաձգելու իր այցելությունը հայր վարդապետին և գալու ինձ մոտ (ես գիտեմ, նա իրոք պատրաստվում է հինգշաբթի օրը նրա մոտ գնալու, որպեսզի թափ տա)։ Ես առանց այն էլ ձանձրանում եմ և օրերն եմ հաշվում, թե երբ կենդանի մարդ կտեսնեմ և գոնե մի վայրկյան կլսեմ իմ սրտակիցների կենդանի ձայնը, իսկ նա դեռ մի օր էլ հետաձգում է շոկ ի սեր վարդապետի, այդ նրա կողմից լավ չէ։
Հավանորեն մոտ օրերս Անանիային նամակ կգրես, հաղորդիր նրան ողջույնս և ասա (ի հարկե նամակում), քանի որ նա էլ ինձ նման համակրում է խեղճ Գրիգոր Ալաջալյանին, ապա հնարավոր չէ՞, որպեսզի Անանիան մի անգամ նրան իր մոտ կանչի և խիստ պայմաններում ասի նրան բոլորն անկեղծորեն, ցույց տալով այն տխուր հեռանկարը, որ անողոքաբար նրան սպասում է։ Դժբախտաբար, մեղա֊
282