վերաբերող պատմական տեսակետից, եթե այնտեղ մի որևէ բան կա: Պ. Մորոզովը թող տպագրե իր պատասխանը, ես չեմ կարող շուտով վերջացնել, որովհետև իմ անիծյալ հիվանդության հետևանքով, ինձ համար շատ դժվար է աշխատելը։
Տանից ստացված լուրն ինձ շատ ուրախացրեց։ Կարպ Մակարովիչը երևի արդեն եկել է, եթե այո՛, բարևեք նրան մինչ տեսակցությունը, իսկ տեսակցության ժամին, գոնե, վերջ կդնենք իտալական 5% - անոց տոմսակներին վերաբերող գործին։
Սիրելի եղբայր, դու ինձ գրում ես, որ քեզ մոտ է եղել ավագերեց հայր Մատթեոսի հետ Զմյուռնիայից ժառանգության գործի համար եկած հայազգի Բաղդասարը, «Արշալույս Արարատյան» թերթի խմբագիրներից մեկը։ «Արշալույս Արարատյան»-ը մի անարգ թերթ է, որ պատիվ չի բերում հայ մամուլին, ունի միայն մի խմբագիր ի դեմս կաշառված Ղուկաս Բալտազարյանի, հիրավի հենց նա է քեզ այցելողը։ Խնդրում եմ այլևս չթողնես քեզ մոտ այդ սրիկային։ Նա մի վարձկան է, որ աշխատում է հօգուտ Թուրքիայի և Անգլիայի և իր զզվելի թերթի հրատարակության համար ստանում է նույնքան աննշան մի գումար Թուրքիայի անգլիական դեսպանատնից՝ տարեկան 60 ֆունտ ստերլինգ, իսկ թուրքական կառավարությունից՝ 4800 արծաթ պիաստր։ Այդ կառավարությունները կարծում են, որ նա իբրև ժուռնալիստ որևէ կշիռ ունի և այդ պատճառով տալիս են նրան, իբրև ողորմություն, այդ չնչին գումարը։ Բայց պետք է ճշմարտությունն ասել Անգլիայի վերաբերյալ. այդ արել է քառասնական թվականներին Թուրքիայում դեսպան եղած Կապինգը, որից զարմանալի խմբագիրը՝ մի ինչ որ լրտեսի միջոցով՝ խնդրել ու շորթել էր 60 ֆ[ունտ ստերլինգ] տարեկան եկամուտ, այս բոլորը փաստ է։ Իսկ ինչ վերաբերում է նրա լրագրին— նա ունի ընդամենը 24 իսկական բաժանորդ (փա՜ստ է), մնացած օրինակները տարածում է այնպես, pour amour propre: Ամո՛թ և անարգա՛նք Զմյուռնիայի հայ հասարակության, որ չէին գտել մի այլ պատգամավոր բացի նրանից։ Ինչպես էլ որ լինի, նա մեզ ընկեր չէ, ու այլևս չընդունես նրան՝ ինչ բարիք էլ թափելու լինի գլխիդ. երևի իմ բարեկամները նույնպես չեն ընդունի նրան, երբ այս նամակից իմանան, թե ինչ պտուղ է նա։ Նա իբրև թուրքական լրտես, յուրաքանչյուր ամիս մատնություններ է անում ի պաշտոնե. փառք աստծո, որ հայերը, բացի իրենց առևտրից,