անտի չուելոյ նորին վեհափառութեան ի Նախիջևանայ, այսինքն ըսկըսեալ ի 1846 ամէ յիշեալ կաթոլիկն չէ՛ երբէք խոստովանեալ և հաղորդեալ ի մերում եկեղեցւոջ, զորմէ կարեն վկայել ամենայն քահանայք նախիջևանայ բ) միշտ խոստովանեալ և հաղորդեալ է, որպէս ինքն ըստ այնմ և ընտանիք նորին ընդ ձեռն Թաղանրօգու լատին քահանային, այսմ կարեն վկայել տումարագիրք խոստովանութեան և հաղորդութեան լատին եկեղեցւոյ Թաղանրօգու, որպէս և քահանայն նոցա յալուր միում ասացեալ է արժանապատիլ Պօղոս քահանայի Խոճեանց և այլոց, որոց մոռացեալ եմ զանուն, որ կարէ վկայել ըստ ամենայն քրիստոնէական իւրոյ խղճի գ) անընդհատ և առանց խտրելոյ լուծանէ նա զպահս ձկամբ, այսմ կարեն վկայել երդմամբ, որք ունին ընդ նմա զերթևեկութիւն և դ) զի զդուստր իւր ետ ի կնութիւն հայու կաթոլիկի ումեմն վարսավիրի, որ բնակէր յայնժամ ի Թաղանրօդ, և զխորհուրդ պսակի կատարեաց ի Նախիջևան քաղաքի պատրին լատինաց ի ներկայութեան բոլոր կոչնականաց, որոց զանուն դժուարանամ դիտել, բայց կարծեմ թէ Մարտիրոս քահանայն Թորոսեան գնացեալ էր ի հարսանիս նորա և ականատես է այժմ հրապարակեալ կաթոլիկութեան Սիմոնեանին, և կարծեմ թէ այսքան հաւաստի վկայութիւնք բալական են վասն ապացուցանելոյ զնորին կաթոլիկութիւն։ Երկրորդ՝ զայն ամենայն գրութիւնս, զորոց նորին վեհափառութիւնն բարեհաճեալ է յիշել, չեմ ես բնալ դրեալ առ տիրացու Սարգիսն, քանզի շունէի ընդ նմա զգրագրութիւն և ո՛չ զհարկաւորութիւն, զի զի՞նչ օգուտ կարէր ինձ բերել գրելն իմ զալդ առ տիրացու Սարգիսն, երբ նա ինքնին աստանդական դեգերէր յԱթոռն, և ո՛չ կարեն զայդ ի վերայ իմ հաստատել ըստ արդար խղճի, թերևս և բոնութեամբ իսկ բևեռեսցեն, դարձեալ անդատապարտ համարիմ օրինօք, զի այդոքիկ յօրինեալ են ընդ ձեռն իմոց բարեկամաց յամի 1846, և ես յայնժամ չունէի զկատարեալ չափահասութիմ», գոլով ծնեալ ի 26 հոկտեմբերի 1829 ամի, գտանէի ի 16 ամեայ իմում հասակի, յորժամ օրէնքն տէրութեան տակաւին ո՛չ դատապարտէր զիս և վասն քրէական յանցաւորութեանց, եթէ իրօք իցէր իմ գործեալ, թող թէ վասն այդօրինակ անվաւեր զրպարտութեանց։ իսկ թէ կամք իցեն նորին վեհափառութեան անպատճառ իմով ներկայութեամբ տալ զայսոսիկ պատասխանիս, յայնժամ բարեհաճեսցի նշանակել վասն ծախուց ճանապարհի զգումար, որովք մարթացայց անկանել ի չու, առանց որոյ չունիմ ես զմիջոց, մանաւանդ զի գործն,
Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/29
Արտաքին տեսք