Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոյ վասն կոչիմս, որպէս և կան խեցի ասացի չէ ի կարգի իրաց, թողում զի զօրութեամբ 2280֊րորդ յօդ. ժ հատորոյ Սվօդին քաղաքական օրինաց արգելեալ լինին այդօրինակ հրաւէրք։ Եւ թէ այսպէս և թէ այնպէս, եթէ միայն պաշտպան կալն իմ յամենայն ժամ իմոյ ուղղափառ եկեղեցւոյ ենթարկէ զիս քննութեան և դատաստանի և առաւել քան զայն ճանապարհական չարչարանաց, եթէ այս միայն է տրիտուր ճշմարիտ արդարադատութեան և վարձ հարազատութեան առ եկեղեցին ազգային, եթէ բազմօրինակ ծեքաբանութիւնք խաբեբայ կաթոլիկին յարդեսցին յատենի ծայրադոյն կառավարութեանց, քան զիմ արդարութիւն, երկրպագիմ գավազանին, որ զիսն հարկանէ։

Ձերոյին աստուածարեալ քահանայապետութեան ողորմած տե՛ր մնամ կատարեալ հպատակութեամբ խոնարհագոյն ծառայ Միքայէլ դպիր Ղազարեան Նալբանդեանց

Ի 20 ապրիլի, 1852 ամի, ի Քիշնև

14. ԳՐԻԳՈՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ, ԳՐԻԳՈՐ ՂԱՋԱՐՏԱՆ,

Գրած գիրդ ընկալա, և ինչ որ գրել էիր, կարդալով իմացա։ Ահա պատասխանն գրում եմ, որ ինձի համար միամիտ լինիք և այնպես հիմար համբավներեն չի վրդովվիր, թեպետ կանչել էին ինչպես տեր Եղիային, բայց ես ժամանակ չունեի, վասն որո պատասխան տվի, ինչպես հարկն էր, ուստի դուք ըստ ամենայնի միամիտ եղիք իմ մասին։ Հուսամ, որ Պատկանովին հանձնած լինես 70 մանեթ, բայց ես մոռացա գրել այն ժամանակն, որ 9 ռուբլի քանի կոպեկն թանսուխի փողն առնեիր, եթե առիր, լավ է, Բայց եթե չես առել, նա ես կհատուցանեմ, միամիտ եղիր։ Ես ողջ և առողջ եմ, նույնպես ցանկամ, որ դուք ալ ողջ լինիք։ Մեր բոլոր ընտանյաց և ազգականաց բարև և ամեն հարցանողաց։ Ես գիրս անպակաս կգրեմ, ինչպես բան է, որ դուք կենե միամիտ