Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաստատութեան, ի նորին բարձր սրբազնութենէ վիճակաւոր արքեպիսկոպոսէ թէմիս` յայտնի են արդէն Սինօդի սրբոյ էջմիածնի, այլ դրութիւն իմ ո՛չ ամենևին։ Քանզի՝ աւուրք իմ անցանեն և ժամանակ իմ կորնչի, և ես կամ տարակուսեալ ի վերայ երկուց ճանապարհաց, թէ Սինօդն սրբոյ էջմիածնի ընդունելո՞ց է զիս ի հոգևոր կոչումն՝ եթէ ի պատճառս անյարիր գործոյն մերժելոց։ Եվ որովհետև յուսով մտանելոյ ի հոգևոր կոչումն, չունիմ ցայս վայր ժամանակի, այսինքն ի 24 ամեայ իմում հասակի՝ բուռն հարեալ զայլոց եղանակէ կենաց՝ վասնորոյ գտանիմ և ի մեծի աղքատութեան, հայթայթելով զկարիս անձին՝ սակաւ թոշակաւ։ Համաձայն ազգական պարտաւորութեան իմոյ, ըստ յորդորանաց բարենախանձ անձանց, ի գործ եգի զառ յինէն կախեալ միջոցս, վասն մտանելոյ ի հոգևոր կոչումն, որովք և ազատ համարեալ կարեմ զխիղճ իմ յապագայ կեանս իմ, եթէ այլ ազգ լիցի վախճան նպատակիս։ Պատկառ ակնածութեամբ աղաչեմ զՍինօդն, իբրու ողորմեալ աղքատութեան և թշուառութեան իմում, փութացուցանել զտնօրինութիւն իւր, զի թէ ընդունելոց իցէ զիս յայն, համաձայն ցանկութեան իմոյ, ընկալցի, իսկ թէ մերժելոց, քան զօր յառաջ վճռեսցէ և մի թողուցու ինձ կորուսանել զժմանակ իմ ի չարաչար զրկանս ողորմելի անձին իմոյ՝ և հասանել ի յետին ծայր ապաաբաղդութեան։ Ընդ այսմ համարձակիմ խնդրել զայս ևս, զի ի դէպս չընդունելսյ զիս Սինօդին ի հոգևոր կոչումն, բարեհաճեսցի զարձակման ի հարկաց վկայագիր իմ, ըստ առաջնոյն, չեղծանել, վասն զի հարկաւոր լիցի ինձ այն յայնժամ յաղազս մտանելոյ յարքունի ծառայութիմւ, և կամ այլ կոչումն, զորմէ չկարեմ այժմիկ խօսիլ ինչ, այլ նոյնութեամբ հասուցանել առ իս զայն ընդ ձեռն տեղւոյս բարձր սրբազնութեան վիճակաւոր արքեպիսկոպոսին կամ կոնսիստորիային թէմիս։

Միքայէլ դպիր Նալբանդեանց

Ի 10 դեկտեմբերի

1852 ամի և յազգականին ՌՅԲ ի Քիշին և