չեք։ Երեկ մեր Խազարոս աղայեն գիր առի Յակոռիցկիեն, եթե գիր գրիք նոցա, բարև արեք, ես ժամանակ չունիմ գրելու։ Ողջ լերուք։
ի 14 մայիսի 1852 Քիշնև
Պորնեն արուն քա նե պալխ նե քսի, խաֆեիով խմե։ Հազի Խճտխանի քոքն մեկ անգամն ծեծե, ջուրն հանե, մեկ գիշեր աստխին թիր լուսանա նե, լատով քամե, ջուր խմե։ ի ձեռն եղբոր իմոյ Գրիգորի Ղազարյան Նալբանդյանց Ի Նախիջևան
15. ԷՋՄԻԱԾՆԻ ՍԻՆՈԴԻՆ
Ի ԼՈԻՍԱԻՈՐՉԵԱՆ ՀԱՅՈՑ ՍԻՆՈԴՆ ՍՐԲՈՅ ԷՋՄԻԱԾՆԻ
Խնդիր
Նորին բարձր սրբազնութիւնն տեր Մատթէոս վիճակաւոր արքեպիսկոպոսն Նախիջևանայ և Բեսարաբիոյ՝ ծանոյց ինձ բանիւ բերանոյ զհրամանագրութենէ Սինоդին սրբոյ էջմիածնի՝ առ իւր բարձր սրբազնութիւն, յաղագս յետադրելոյ զտնօրինութիւն վասն ընդունելոյ կամ վերահաստատելոյ զիս՝ ի կոչումն հոգեւոր, ցվախճանական վերջաւորութիւն քննողական գործոյն իմոյ վարելոյ ի Սինօդին, առ այն տնօրինութիւն լուսաւորչեան Սինօդին՝ պարտաւորիմ յայտնել զհետևեալս, թէպէտ և սկզբնական հանգամանք մտանելոյ իմոյ ի հոգևոր կոչումն, ըստ բարեհաճութեան նորին սրբազնութեան ծայրագոյն պատրիարք կաթուղիկոսի ամենայն Հայոց տեառն Նէրսիսի յամի 1845 (Թէպէտև յօրէ անտի մանկութեան սկսեալ ի 1837 ամէ ծառայեալ եմ եկեղեցոյն), նոյնպէս և զկարգիլ իմ ի ջահընկալութիւն ի վերայ հիման այնր