1 8 5 6
23. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
ՍԻՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ ԻՄ․ ՂԱԶԱՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ,
Հունվարի 10-ին գրած սիրո նամակդ ստացա երեկի և կարդալով իմացա ձեր ողջությունը, գոհացա աստուծուց, որ ողջ եք և առողջ, թեպետև քո հիվանդությունդ ինձ չարչարում է. աստված տա, որ Տկաչովի ձեռքով բժշկություն ստանաս, և հույս ունիմ, որ կարո՛ղ է, միայն դու քեզ պահպանի՛ր, առաջինը չմրսես, երկրորդը՝ ծխելը թարաքը հանե, մինչև զատիկ անարատ կլինես։
Եղբայր, ինչ որ սրբազանի մասին կգրիս նե, սուտ բան է, նա Էջմիածին երթալու չէ, այլ թշնամիի խոսք է, ես ևս ոչինչ բանից խապեր չիմ, ինձմեն ո՛չ բան հարցնող կա և ո՜չ ծան տվող, ասենք թե ծան տալ չեն կարող, եթե բան ունին, այստեղ կհարցնին, բայց չկա ոչինչ, միամիտ եղիր․ և դու, եղբայր, մեկ բանը կգրես, բայց կիսակատար, չես գրիլ թե ո՞վ է ծան տվողը կամ հարցմունք անողը, որ ես ալ իմանամ, թե ի՞նչ կուզիս ասիլ, դու ինքդ գիտես նը, կարծում իս, թե ես ալ կիմանամ, բայց ուրիշ անգամ խնդրեմ միշտ տեղյակ գրիս, որ ես մտատանջության մեջ չմնամ։
Մարտին Մակարիչի անունով եկած ձուկը և երեշկիկ ապուխտը ստացա, շնորհակալ եմ, բայց նա խոստացավ Նախիջևան հասածովը մի գիր գրել, մինչև այժմ չտեսա։ Ես և Ավտուշն ողջ ենք և առողջ։ Մեր բոլոր ընտանյացը սիրո բարև, Կայանուշին գրած մի քանի տող գիրը կարդացի, շնորհակալ եմ, որ չի մոռանում։ Անցյալները