Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոնղուռին հետ Գրիգոր եղբորս մի գիր գրեցի, չգիտեմ ստացավ թե ոչ, պատասխան չունիմ մինչև այս օրս։ Սրբազանն Պետերբուրք է։ Ավետիք Խազեզովը ևս նորա մոտ է, զատկի վերա կոլգան այստեղ և կմնա սրբազանը, բայց Ավետիքը չգիտեմ կուգա թե ո՜չ։ Այստեղ ամեն բերանից լսվում է խաղաղության մասին, աստված տա, որ ճշմարիտ լինի և դուք և ամեն մարդ հանդարտեր։ Չգիտեմ Մատվեյ Խրիստոֆորիչը այդտեղ է թե ոչ. ես նորան գիր պիտի գրեի, բայց կարծելով թե գիրս չի հասնիլ, ճանապարհ ընկած կլին՝ ես Մոսկվա է տեյի, չգրեցի։ Եթե տեղդ նոր բաներ կանե, գրիս, և Սատեթին հետ 3 հատ սպրինցովկա ուղարկել էի, ստացա՞ր թե ոչ։ Խնդրեմ գիրիս պատասխանը առաջին փոշտով գրիս, սպասում եմ։ Աստված քեզ կատարյալ առողջություն տա և միմյանց տեսնելու և ուրախանալու արժանի անե։

Քn եղբայր
Մ. Նալբանդյանց

23 հունվարի 1856 Մոսկվա

24. ՍԻՄԵՈՆ ՍՈԻԼԹԱՆՇԱՀԻՆ

ԳԵՐԱՊԱՏԻՎ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ՍԻՄԵՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ,

ԱՐԳՈ ԲԱՐԵԿԱՄ

Առաջին նամակը, որ գրում եմ Ձեզ, մանավանդ առաջին անգամ ծանոթանալուց հետո, պարունակում է յուր մեջ մի խնդիր, որ կարելի էր միայն գործել երկար ու շատ ծանոթութենից հետո։ Չնայելով այս անհարմարության վերա, ես բաց սրտով գրում եմ Ձեզ այս նամակը, առանց սուտ քաղաքավարությունների, որ մինչև այժմ ևս չեն ամաչում ոմանք գործ դնել։

Երկար ժամանակ է, որ ես և պարոն Նազարյանցն ցանկանում էինք դուրս տալ մի հայկական օրագիր, աշխարհաբառ լեզվով, հասարակին հասկանալի. երկար ժամանակ այս խորհուրդը մնացել էր մեր սրտումը բոլորովին անգործ, պատճառ, որ զանազան հանգամանք արգելք էին