Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ձեր բարեկամ
Միքայել Նալբանդյանը

18—356

Հասցես փոխված է․

На Бальшой Дмитровке,
в доме Рудакова

Մոսկվա

Հասցես փոխված է.

26. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ

ՊԱՏՎԵԼԻ ԵՂԲԱՅՐ,

ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.

Շնորհավորում եմ քեզ քրիստոսի սուրբ հարությունը, տա աստված, որ դա մեզ ամեններիս համար հոգու և մարմնի նորոգություն լինի։ Հայտնում եմ եղբայրությանդ, որ ապրիլի 3-ին գրած սիրո նամակդ ստացա և ինչ որ գրել էիր՝ կարդացի, իմացա. ինչ որ կամենում էիր, ահա ուղարկեցի, տե՛ս և ինչպես պետք է՝ այնպես գործ կատարե, հույս ունիմ, որ կատարվի ցանկությունդ։

Շուտով կստանաս ինձանից մի այլ գիր, այսինքն երկու շաբաթից կամ տասն օրից։ Նորա մեջ կկարդաս դու ևս նոր բան ինչպես ինձ գա քո կողմից գրել էիր, այժմ չեմ ասում, որովհետև սպասելու բան կա․ միայն այսքան իմացեք, որ դուք միաբանվելով շատ բան կարո՛ղ եք առնել, իս՛կ մին մինից հեռանալով, ամենքդ ևս ջոկ ջոկ կտկարանաք՝ աշխարհս որ կա, միաբանությամբ կա, եթե այն նյութերի միաբանությունը քակտվի, աշխարհս ևս կքանդվի. այս բաները լավ հարկավոր է իմանալ և իմացածը գործ դնել խելոք կերպով, պետք է այր մարդու սիրտ ունենալ և կին չդառնալ, և եթե մենք կամենայինք, որ մեզ ուրիշները պատվեին,

56