25. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ
ԱՄԵՆԱՊԱՏՎԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
Ձեր գրած երկու նամա՛կը, առաջինն՝ տեղ հասանելուց հետո գրածդ, երկրորդը՝ այդ մեղադրության նամակդ, ստացա և շատ ուրախացա, իմանալով Ձեր առողջությունը. փույթ չէ, մեղադրիր, եղբայր, ինձ համար շատ քաղցր է լսել բարեկամի մեղադրությունը, քան թե մի հիմար թշնամու օրհնությունը, մանավանդ որ ես արժանի էի մեղադրության իմ լռութենովը։
Սիրական եղբայր, նամակ չգրելս ո՛չ թե մի սիրտ ցավելու բան ունեի, քավ լիցի, այլ գնալեդ հետո բավական ժամանակ 54 կբաներ, մանավանդ այն սևը, հետո Պետերբուրգ գնացի. 2 շաբաթ հետո քիմիայից քնություն ունեի, այժմ թեև ազատ չեմ, բայց խղճմտանքս տանջեց, ստանալով այս վերջին նամակդ, մնալ անպատասխանի։ Բայց այսքան ասեմ միայն, որ ես երկու նամակ ստացել եմ Ձեզանից, երրորդը, որ ասում եք, իմ ձեռքը չէ հասած։ Այն ոտանավորն կուղարկեմ դիմացի շաբաթ, խնդրեմ ներողություն։
Պարոն Նազարյանցի նամակից իմացած կլինիս նոր օրագրի մասին հետևածներս, եթե հաջողի, հույս ունիմ, որ Նախիջևանու մեջ այդ բանի տարածվելուն, որքան կարելի է, Դուք աշխատող կլինիք Ձեր ազգասիրական և լուսասիրական հոգովը, ես իսկույն կգրեմ բանի որպիսությունը, միայն մեկ լուր ստանանք Պետերբուրգից։ Այստեղ ոչինչ նոր բան չկա, ինքս պարապում եմ և ոչ թե 76-ի, 54-ի, այլ 38֊ի ևս ժամանակ չկա։
Պատվելի Պողոս աղա Չոռնովին սիրո ողջույն, որդին ողջ է և