նա համաձայն է, միայն փոքր համբերն, որ այս բաները կարգ ընկնին։ Լեբեդևան ավարտեց ուսումը, բայց բնակվում է դարձյալ շկոլայի մեջ մի տարի ևս այդպես պիտի լին, տարեկան վարձ ստանում է 180 մանեթ։
Բոգդանովան գնաց զագրանհց թոզիոն գնաց. Լոդդի տիլա Սանտան ևս գնաց.
Այժմ այստեղ ոչինչ նորություն չկա, ողջ եղիր, սպասում եմ ստրախավոյ գիրիս պատասխանին։
Ձեր հարազատ բարեկամ
եղբայր Մ. Նալբանդյանց
12 ապրի
1857 Մոսկվա
30. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ
ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ
ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
Գրած նամակներդ ստացել եմ, նույնպես և Ֆեոդր Միխ ‹այլովիչի> հարյուր մանեթ գումարը, Նազարյանցի ձեռքով ստրախ<Հավոյ> գիրդ ևս առի, անչափ շնորհակալ եմ, որ այդպես մեծահոգությամբ հայտնում ես քո ազգասիրությունը։ Աղաչում եմ ինձ ներել, որ մինչև այժմ չէի կարողացել քո մի քանի հանձնարարությունքը կատարել, պատճառը անթիվ զբաղմունքներս էր, որ գիտե աստված՝ տիվ և գիշեր սրբազանի մոտ, հետո «ժիտի» տպագրությունը. ամեն թերթ պիտո է երեք անգամ սրբագրել։
Եղբայր, ես գիտեի քո մեծահոգությունը, վասն որո և այնպես արել էի և շատ և անչափ շնորհակալ եմ և քաջալերվում եմ, որ իմ ազգի համար աշխատությունս կորած չէ, գոնե կա մի մարդ, որ ճանաչում է և ինձ օգնական է լինում։ Ես հույս ունիմ, որ մեր բարեկամությանը պիտի մինչև գերեզման գնա, և ես իմ այս գրչովը պետք է արձան հավիտենական հիշատա՜կի կանգնեմ քո համար մեր ազգի մեջ։ Հույս ունիմ, որ քո ազգասիրական հոգաբարձությունքը չի թողու ինձ երբեք անօգնական և հուսահատության մեջ։