Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրական եղբայր, նախարարն հրաման է գրել Ստրոգան ‹ովին> վասն եկեղեցական ղումարաց, բայց մեզ ծանոթություն չէ տվել, ես մասնավոր կերպով իմացա սրբազանի բոլոր բաների համար, այս օրերս, ինչպես խոստանում է նախարարությունը, պիտի կարգադրություն լինի, և այս է պատճառն, որ սրբազանը սուս է, սպասում է, որ ստանա յուր վճռական իրավունքները և ապա գործ կատարե այնպես, որ ոչինչ անհամությունը չպատահին։

Սիրական եղբայր, փոքր ինչ երկայնամիտ եղեք, մի՛ կարծեք, թե մեք քնած էինք. գիշեր ցերեկ աշխատում ենք ամեն բանի մասին։ Օդդենը չկամի ամենևին առնուլ և նորան մեծ օյինի բերել են, մի մարդ 8000 մանեթը երես քաշել է. ես ձմեռվանե գիտեի այնպես լինելուն։ Լեպետևային տարին Պետեր. պատճառը բերանով կասիմ մի օր։ Ամառը խոստացել էիր գալու, ինչպե՞ս եղավ։ Բռասլետի և ղապոնկաների ստացածդ մինչև այժմ չի հայտնեցիր։ Ինձ ապսպրած բաներդ թերբերովի ձեռքով անպատճառ կստանաս. նա այս օրերս ճանապարհ -կելլե։

Սրբազան հայրն, Նազարյանցն և քահանայք ողջ և առողջ են և ողջունում են քեզ։

Պետք է տեսնես թե «Ժիտը» ի՛նչ փառավոր տպվում է, փիր փերվենտե և լավ հասկանալի լեզվավ. կաթոլիկների մեջքը կոտրելու է այդ։ Առայժմ ներե եղբայր, որ երկար չեմ գրում, թեև հարկավորություն ևս չկար գրելու, այսինքն այնպես արժանավոր բան չունեի, բայց մյուս փոշտին կգրեմ դարձյալ, ողջ եղիր։

29 մայիսի

1857 Մոսկվայի մեջն

Քո անփոփոխ բարեկամը Մ․ Նալրանդյանց

31. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ

ՊԱՏՎԱԿԱՆ ԵՂԲԱՑ

ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊեՏՅԱն,

Սիրո ողջունով հայտնում եմ, որ մեր օրագրի թույլտվությունը դուրս եկած լինելով, հրատարակում ենք այժմ հայտարարությունքը։ Ահա