ազգը չէ այն խաժամուժ ամբոխը, որ ոչ այս գիտե և ոչ այն, այլ ընտրյալիքը որ ճանաչում էին յուրյանը անձը, յուրյանը ազգը, նորա օգուտը և վնասը և բարի սիրտ ունեին օգնել նորան։
Այս սրտով և հոգվով յդարձյալ դիմում եմ դեպի Ձեզ, արգո հայրենակից և խնդրում եմ ազգի անունով անտես չառնել իմ խնդիրը, այլ մի քանի ազգասիրաց ձեռնտվությամբ հասուցանել ինձ հարկավոր արծաթը, որ կարողանամ, գոնե ապրիլի 20-իը սկսանել տպագրությունը, որովհետև այդ միջոցում գործ չկա տպարանում։ Այս մասին գրել եմ այս փոշտով և խնդրել եմ պ. Սաղաթել Դավթյան Քայալյանից և հույս ունիմ, որ նա ևս յուր ազգասիրական ջերմեռանդությունը չխնայե նորա զավակների կրթության և դաստիարակության համար։ Մինչև այս րոպես դեռ Մոսկով չեն եկած Սիբիրից ո՛չ ձեր եղբայրը, և ոչ Հակոր Մաթևոսյանը։
Տեր Մովսեսը ստացավ ավագ քահանայություն և ասպետական նշան սրբույն Աննայի 3-րդ աստիճանի։ Չգիտեմ, թե կաթողիկոսի մասին ո՞վ ձեզանից ընտրվեցավ դեպուտատ։
Ժամ առ ժամ սպասում եմ Ձեր ավետավոր նամակին։
Մարտի 27, Մոսկվա, 1858
34. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ
ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ԲԱՐԵԿԱՄ,
Քո գրած նամակներդ, երկուսը պ. Նազարյանը ի վերա, երրորդը պ․ Բերբերյանի ձեռքով, ստացա անկորուստ։ Երկար ժամանակ նամակներիդ չպատասխանելուս պատճառն էր իմ անդադար զբաղմունքը և եթե ճշմարիտը կամիս, վերին աստիճանի թուլությունը և վերջումը տասն օրվա հիվանդությունս, ինչևիցե, այժմ փառք աստուծո։ Ես հուսով եմ, որ մեր եղբայրական անխարդախ սերը նույն է և նույն պիտի մնա, չնայելով որ երբեմն նամակներս ուշանում էին։ Եղբայր, խնդրում եմ ներողություն «Թափառական Հրեայի»