Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

37. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՄԵԾԱՊԱՏԻՎ ԲԱՐԵԿԱՄ

ԱՐԳՈ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԴԱՐՅԱՆ

Հույս ունիմ, որ երկարաժամանակյա լռությունս վերագրած լինիք իմ անչափ պարապմունքիս, թե անձնական և թե օրագրական գործերով։ Մինչև այս նամակիս Ձեր ստանալը, կարծեմ որ հասանի Ձեզ և «Հյուսիսափայլի» 11 №. այնտեղ կտեսնեք իմ մին նամակը առ հրատարակողը, որ ճշմարտությունից և խղճմտանքից հարկադրված գրել եմ, գուցե դորանով ստանալու եմ մի քանի զորեղ թշնամիք, ինձ հակառակորդ, բայց անհույս չեմ, որ ազգի բարեմիտ անդամք կբարձրացնեն յուրյանց ձայնը հարկ ժամանակում։ Այսքան Ձեզ հայտնի լինի, որ գեր <ապատիվ> Այվազովսկին հայտնի թշնամի է մեր օրագրին, գանգատել է Լազարյանց մեր վերա, և սոքա մի անտեղի նամակով սպառնանք գրում են մեզ, հայտնելով մեր օրագիրը, թե մենք ազգը մոլորեցնում ենք և այլ այսպիսի բաներ։ Այժմ նոքա ամեն ջանք գործ պիտի դնեն, որ մենք ստորագրող չգտնելով, ընկնենք տարապայման նեղության մեջ. մեր ազգը, փառք աստուծո, առանց այդպիսի պատճառների ևս, շատ սեր չունի լուսավորության վերա, բայց այդպիսի բամբասանքներ լսելով սորանից և նորանից, հոժարակամ պատրաստ է անտես առնել ամենայն ազգօգուտ գործ։ Մինչև այս օրերս չենք ստացել ոչ մի ստորագրություն, թեպետև այստեղից այնտեղից լուր ստանում ենք և բավական մխիթարական։

Դուք պիտի պահպանեք մեր օրագիրը, նա և Ձերն է, որովհետև ազգինն է, պիտի ամեն ջանք և աշխատություն գործ դնեք, որ ինչքան կարելի է բազմաթիվ լինեն ստորագրողքը, մանավանդ այժմ, որ վարում եք քաղաքագլխի պաշտոն, ուրեմն ավելի հնար ունեք ներգործել։ Ձեզ քաջ հայտնի է, թե որքան օգտակար է «Հյուսիսափայլը» մեր ազգին, ուրեմն ինչպես մեք զոհում ենք մեր հանգստությունը և կյանքը՝ տիվ և գիշեր մաշվելով այդ բանի վերա, նույնպես և Դուք, որպես երևելի անդամ մեր ազգի և եղբայր մեր ճշմարտաքարոզ և ճշմարտասեր ընկերության, պիտի Ձեր վերա առնուք օրագրի մասին աշխատելու ծանրությունը։

Ի՞նչ պիտի ասենք, ազգը դժվար է հասկանում առաջին անգամը, բայց եթե մի երկու տարի շարունակվի, այն ժամանակ հույս կա, որ

75