ավելի լավ լինի այդ բանի վիճակը։ Այս տարի ունինք մեզ մոտ 270 ստորագրողը, բայց այդքան ստորագրություն գալոց տաբու համար աշխատել հանձն առած ենք։ Տարեկան ծախսը օրագրի հազիվ հազ կարողանում ենք ծածկել, ասում ենք հազիվ հազ, բայց պիտի իմանալ, որ մենք մարդ ենք, անմարմին չենք, և դիցուք թե մի տարի զոհեցինք ազգին մեր տարժանելի աշխատությունը, բայց ամեն տարի պարտական չենք էշի նահատակ լինել։
Մեք՝ երկու մարդ, հանձն ենք առնում այս ահագին աշխատությունը և ծանրությունը, բայց ուրիշները չկամին 9 ռ. 50 կոպեկով թեթևացնել մեր ծանրությունը և մի փոքր քաջալերել մեզ։ Մի՞թե մեք մեղավոր ենք, որ ազգասեր ենք։ Այո, եթե մեք լինեինք հարուստ մարդի՜կ, այն ժամանակ հարկավոր չէր մեզ ոչինչ, բայց մեր նյութական կարողությունը քաջ հայտնի է Ձեզ։ Գրյանք տպեցինք, մինչև այժմ տպագրության փողը չենք ստացած և այդ պատճառով դտանվում ենք պարտքի տակ։ Մի՞թե արժան չէ, որ ազգային եղբարք օգնեին մեզ, մանավանդ մինչ տեսանում են, որ ամեն բան զոհում ենք ազգի օգտի համար։
Ահա, սիրական եղբայր, մեր դրությունը, տարակույս չկա, որ մեք օտար մարդու առջև ցույց չենք տալիս մեր իսկական դրությունը, բայց պետք է մեզ մոտ մարդիկ իմանան այս բոլորը և իմանալով՛ աշխատեն թեթևացնել մեր ծանրությունը։
«Հյուսիսափայլի» երևիլը մեծ ազդեցություն գործեց ազգի վերա, շատ բաներ խոսեցավ օրագիրը, և շատ մարդիկ սկսեցին ուրիշ կերպ նայել բաների վերա, հույս կա, որ մի քանի տարուց հետո ակնհայտնի երևին նորա արդյունքը և պտուղքը։
Ստորագրողների բազմությունը մեր համար, բացի նյութականից, ունի և բարոյական օգուտ, որովհետև կարող ենք ցույց տալ պարծանքով, թե ահա ազգը ընդունում է և այլն և այլն, և այն ժամանակ կպա¬ պանձվեն մեր թշնամիների բերանները։ Եթե այս 1859 թվականում ևս Նախիջևանի մեջ այնքան լինեն մեր ստորագրողը, որքան այս տարի էր, բանը խինդ կլինի, ուրեմն Ձեր առաջև բացվում է այժմ աշխատության և գործակցության հանդեսը։
Ես հույս ունիմ, որ մեր բարեկամ ամենեքյան աշխատություն հանձն կառնուն այս մասին հոգալ. սառն մնալով բան չէ հառաջանում, պիտո է ջերմությամբ կպչել գործին։ Գիտեմ, որ այս բաները Դուք ինք
օրագրի [համար]