ներդ ևս լավ գիտեք, բայց հիշեցնում եմ Ձեզ և հայտնում եմ անկևղծորեն մեր դրությունը։
Երեկի երեկոյին եկավ Սավել Դավիդիչը, տեսանելով միմյանց, ուրախացանք և փառավորապես կարդացինք օրագրի 11 համարը։ Առաջիկա փոստայով մի այլ նամակ ևս կգրեմ բոլորովին այլ գործի մասին։ Սպասում եմ սեր մխիթարա՛կան նամակին և գործունեությանը։ Խնդրեմ ողջունել մեր բոլոր սրտակիցքը, չեմ մոռացել ոչ մինին և բոլորի համար պատրաստ կանգնած կամ մինչ ի մահ։ Ցանկանալով Ձեզ ամեն ողջություն, մնամ գերապատիվ բարեկամիդ և ազգասեր եղբորդ խ. ծ.
27 նոյեմբեր, 1858, Մոսկվա
Հ. Գ. Լսեցինք, որ Զեյթունին Գրիգորը կաթվածով (паралич) հիվանդ է և բժիշկներից օգուտ չտեսանելով այժմ տիրացու Սրապիոնին Նարեկ կարդալ է տալիս. ճշմարի՞տ է այդ․․․․․․
38. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ՄԵԾԱՊԱՏԻՎ ԲԱՐԵԿԱՄ,
ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ,
Ահա գրում եմ Ձեզ երրորդ նամակս, որ խոստացել էի առաջին նամակիս մեջ։ Գուցե ժամանակով ինձ հարկավոր լինի հավատարիմ պատճենը այն տեղեկության, որ Դուք 6 մարտ. վերջին անգամ գրեցիք սրբազան Մատթեոս առաջնորդին պ. Խալիբյանցի եկեղեցական մեծագումար պարտքի մասին։ թող հայտնի լինի Ձեզ, որ վերա դարձյալ Գաբրիել վարդապետ Այվազովսկին գանգատավոր է առ նախարարն Ազգային լուսավորության, որպես թե «Հյուսիսափայլը» հարուցանում է ժողովուրդը ընդդեմ հոգևորա՛կանության ընդհանրապես, իսկ ընդդեմ նորան (Այվազովսկիին) մասնավորապես, մեք բողոքեցինք այս մասին դեպի էջմիածնի սրբազնադույն Սինոդոսն, թե նա անտեղի մեջ է մտանում այնպիսի գործերի, որ չէ ենթարկվում առաջնորդական տեսչության,