Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

44. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ԵՎ ՀՈԳԵԿԻՑ ԵՂԲԱՅՐ ԻՄ ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,

18 նոյեմբ. 1859, Ս. Պ. բուրգ

Գրած ցավակցական նամակդ ստանալով փոքր չեղավ իմ մխիթարությունը, շատ շնորհակալ եմ, որ ինձ չես մոռանում, ինչպես ես ևս չեմ մոռանում։

Գրում ես, թե իմանալով իմ դրությունը ցավել եք և մի փոքր բարկացել եք։ Ցավածներուդ համար անչափ շնորհակալ եմ և հավատում եմ, որ պիտի ցավեիք, բայց եղբայր, ինչո՞ւ եք բարկանում իմ վերա, ինչ եմ արել ես, եթե հառաջ չեմ հայտնել իմ վիճակի մասին (երևի թե այս է մեղքս), ի՛նչ հայտնեի, ես ինքս զզված եմ իմ դրությունից, ուրեմն ինչ ուրիշներին ևս զզվանք և ձանձրություն պատճառեմ, դուք լավ գիտեք, որ միմիայն վերջին աստիճանի նեղությունը կարող է ինձ բերան բանալ տալ։ Բացի սորանից, ես, մանավանդ քեզանից բան թաքցրած չեմ, իմ դրությունը որ ոչ ոք չգիտե, քեզ միշտ հայտնի է եղել և անչափ գոհ եմ, որ դուն ինձ միշտ օգնել ես։

Բժշկությունը ինձ ոչ թե միայն ատելի չէ, այլ և գոբանից ավելի սիրելի բան չունիմ, սակայն համաձայնիտ ինքդ, որ հնար չունեի շարունակել, ի՞նչ անեի, ո՛ր քարին տայի գլուխս, մտածիր ինքդ ու հետո դատապարտե։ Այս բոլոր բաները դեռ անցյալ տարուց քեզ հայտնի էր։ Մտածեցի, մտածեցի, ուրիշ ճար չգտա, ասացի երթամ կանդիդատի քննություն տամ, գոնե մեկ տեղ կգտանեն, և կկարողանամ գլուխս ապրեցնելով իմ գործը շարունակել և այս հուսով դուրս ե՛կա Մոսկվայից և ահա գտանվում եմ Պ․ բուրգի համալսարանում։

Իմացիր որ ես մայիսին կանդիդատ եմ առանց այլևայլի․ թող այդ ստանամ, ինձ վնաս բերելու չէ, ընդհակառակը, շատ և շատ օգուտներ ունի, որոնց մասին միմյանց տեսած ժամանակներս մանրամասն կխոսինք։

Եթե դուք այնքան բարի եք, որ կամիք ինձ օգնել և իմ խավար դրութենից դեպի լույս քարշել, շատ և անչափ շնորհակալ եմ, եթե այդ

88