2. ՏԻՐԱՑՈԻ ՍԱՐԳՍԻՆ
ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ Ի ՔՐԻՍՏՈՍ, ՏԻՐԱՑՈԻ ՍԱՐԳԻՍ․
ՇՆՈՐՀՈՒՆԱԿ ԲԱՐԵԿԱՄ․
Զի, է քեզ եղբայր, ի մոռացօնս արկանել զյիշատակ իմ, ղի իցէ թէ ստացեալ էք զգիր իմ, գրեալ ի 5 փետր. և տակաւին զպատասխանիս ոչ գրէք․ և ես գլխովին տատանեալ ի մտայոյզ խռովութեան յոգիս եղէ ապաստան և մինչև ցայժմ չստացեալ զպատասխանին, ի մեծի տրտմութեան տարուբերիմ։ Խնդրեմ գրել ինձ զգիր և յայտնել զայն ամենայն, զոր յառաջնում նուագի գրութեանս գրեալ էի, և եթէ ձերդ եղբայրութիւնն ո՛չ ստացեալ իցէ զայն, յայնժամ ըստ այսմ գրութեանս յայտնել։
Այն «Մարդեղութիւն Քրիստոսի», զոր շարադրէի ի վարժատան Պատկանով քահանայի, ի կատար հասուցեալ զայն ամենայն, այժմ կամ իմ տպել, արգեօք կարելի* է առաքել զայն ի Սինհոդոսդ առանց առաքման ի կոնսիստորիայն ի Քիշնև յաղագս դատաքննութեան, թէպէտ հարկ էր առաքել զայն ի կոնսիստորիայն, սակայն չգտանի անդ եպիսկոպոս, վասնորոյ առ քեզ գրեմ, և զժամանակ օծութեան կաթողիկոսին* նույնպէս հայցեմ գրել։
Նորալուր համբա ոչ գոյ ի քաղաքիս, այլ միայն փախուստի Սե՛րկէյ Մարտինիչի, տէր Մարտիրոսի փեսին և զկնքեալն զկրպակ նորին արքունի կնքով։ Բազումք համարեն գնա լինել ի Տփղիս, ոմանք ի Հնդիկս, կէսք էջմիածին։ Հէայսմանէ ևս տացես զտեղեկութիւն, և ես մնամ ակնապիշ գրութեան ձերում,
Խոնարհ
Միքայէլ դպիր Ղազարեան Ուսւոայեանց[1]
Տիրացու Գէորգ Պետրոսեանն ողջոյն նուիրէ և ամենայն ընտանիք ձեր ողջ և առողջ են։ Խնդրեմզպատասխանին գրեսջիք։
Ի Նախիջևան առ Տօնաւիս գետով։
Գրէ Միքայէլ Ղազարեան[2] դպիրն սրբոյ Լուսաւորչայ աւագ եկեզեց- այ, ի 1846 ի յերեքն մարտի3, ի մայր աթոռն էջմիածին։