դատաստանով ձեռք բերելու հնար լինի, այն ժամանակ ևս քաղաքի իսկույն ստանալիքը պիտի լինի տարեկան եկամուտքը կամ մյուս կտակներով թողվածքը. իսկ եթե կտակակատարքը այն գումարներով ևս անշարժ կայքեր են գնած կտակի զորությամբ, գուցե թե քաղաքը առ ժամս բան չստանա ներկա առձեռն պատրաստ արծաթով կամ փոքր բան ստանա և մնացածը (ստանա) անշարժ կայքերով, որոնց տարեկան եկամուտը պիտի սեփականվեին քաղաքին։
Այժմ խնդիր է, գնացող պարոնները, որոնց առաջարկվում է հարյուրին տասն պրոցենտ, ո՞ր հարյուրից պիտի ստանան։ Բոլոր կայքերի արժողության և առձեռն պատրաստ գումարի հարյուրներից ընդհանրապե՞ս թե միմիայն այն հարյուրներից, որ արծաթով պիտի հասուցանեին քաղաքին, և որը, ինչպես ասացինք, կարող էր շատ փոքր բան լինել կամ ամենևին չլինել, եթե գործ դրվել էին անշարժ կայք գնելու կամ եղածների վերանորոգության մասին, ըստ որում շատ տարիք են անցած կտակի օրից։
Տեսանում եք ահա՛, որ մոտից քննելով, խնդիրը ճյուղավորվում է։ Ես վաղուց նախատես էի այս բանին, և այս էր պատճառը, որ ասում էի, թե հառաջ հարկավոր է մարդ ուղարկել այն պայմանով, որ նա քննե, հարցանե, տեղեկանա, իմանա, թե ի՞նչ բան մնացել է այն օրից, ո՞ւր է, ո՞վի ձեռքում, ո՞րքան է բոլորի արժողությունը և ո՞ր ճանապարհով հեշտ է կամ ո՞րքա՞ն ժամանակի մեջ գլուխ գալու գործ է այդ բաների բացարձակապես տիրապետելը կամ առձեռն պատրաստ գումարը ստանալը և այլ այսպիսի բաներ, որ պիտի բացահայտ կացուցանեին խնդիրը և՛ գնացողների, և՜ քաղաքի առաջև։
Ներկայումս ոչ առաջարկողքը գիտեն բանի զորությունը և ո՜չ այդ առաջարկության ընդունելիքը. դորա հակառակ, եթե առաջուց վերահասություն գործվեր բանի զորության, այն ժամանակ և քաղաքը դժվարանալու չէր ծախք նշանակել թե այնտեղ մնալու և թե հարկավորության ժամանակ դատ վարելու համար, ըստ որում հաստատ իմացած կլիներ, թե ահա այսքան բան ունի ստանալու և այնքանին բացարձակապես տիրապետելու։
Ուրեմն այժմյան դրության մեջ գործերի, մեր կողմից այսպես կարող ենք վճռել այս խնդիրը։
Ես և պ․ Հարություն Աջեմյանցը, որի հետ Ձեր նամակի հիման