Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերա խոսեցա, հոժար ենք էրթալ Հնդկաստան, վերոհիշյալ ազգային գործի պատճառով, հետևյալ պայմաններով.

§ 1․ Մեր երկուքի գնալու և գալու ծախք կնշանակե քաղաքը 800 ֆանտ ստերլինգ և մեր երթալու ժամանակ կտա մեզ այդ գումարը երկու (այսինքն 400֊ական) փոխանակագրով, որ մի հավատարիմ հաշվատնի ձեռքով պիտի քաշվեր Լոնդոնի մի երևելի սեղանավորի վերա։

§ 2. Մեք անմիջապես դուրս կգանք Նախիջևանից և կերթանք դեպի Հնդկաստան, հասանելով այնտեղ, կսկսենք քրքրել և վերահասություն գործել այդ բաներին և եղած կամ գտանված կայքի և գույքի մասին լիակատար ծանոթություն կտանք քաղաքին, Լոնդոնի միջնորդությամբ, էլեկտրական հեռագրով։

§ 3․ Մեր ստացած ճանապարհի ծախքի արծաթով, առանց վերստին այլ ծախք պահանջելու, կմնանք Հնդկաստան երկու ամիս։

§ 4. Եթե այդքան ժամանակում առանց դատաստանի չկարողանանք գործը ավարտել, և եթե հարկավոր լինի դատաստան մտանել, այն ժամանակ էլեկտրական հեռագրով կհայտնենք քաղաքին և Հնդկաստան ոտք կոխած օրերիցս երկու ամիս դուրս հանելով, մնացած յուրաքանչյուր ամիսների համար, որքան ևս հարկ լինի մնալ մինչև գործի կատարելապես ավարտը, մեզանից ամեն մինս կստանա քաղաքից ամիսը 20 ֆունտ ստերլինգ, որ երկուսս կարողանանք այնտեղ ամիսը 40 ֆունտ ստերլինգով ապրել։

§ 5. Երբ որ քաղաքին հայտնած էինք, թե այսքան կամ այնքան բան կա և թե հարկավոր է դատաստան մտանել, և երբ որ քաղաքը կհանձներ մեզ էլեկտրական հեռագրով դատաստան սկսանել, նույն օրին եվրոպական հաշվատան ձեռքով Լոնդոնի վերա փոխանակագիր կքաշե քաղաքը մեր նշանակած դատաստանական ծախքի համար, և այդ փոխանակա4գիրը մեզ կհասուցանե մեր ցույց տալու ճանապարհով։

§ 6. Դատաստանի, փաստաբանի և այլ ամենայն գործին վերաբերյալ բաների մասին, որ դուրս էին մեր անձնական ծախքերից, նշանակված արծաթի կամ նորանից արած ծախքի հաշիվը քաղաքին ցույց տալու հանձնառու ենք, մաքուր խղճմտանքով և ամենայն արդարությամբ։

§ 7. Եթե, ինչպես § 4 ասվեցավ, հարկավոր լինի ավելի քան թե երկու ամիս մնալ Հնդկաստան, այն ժամանակ մեր ստացած 800 ֆունտ ստերլինգի կեսից, որով պիտի հետ գայինք, կսկսենք երկուսս ամենայն ամիս ստանալ 20-ական ֆունտ, տասն ամսից ավելի մնալու հոգացողությունը