Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ տկարությունք, շատ անբժշկելի ցավեր, որոնց վերա բժշկությունը նայում է ինչպես մի վարագույրով ծածկած խորհրդական բանի վերա, և չունի դրական հնարներ այդ ցավերը բժշկելու, թեթևը բժշկում է առանց ամենայն տարակուսության։ Թեթև թափողը, եթե հանդիպի մի այնպիսի մարդու, որ փոքր ի շատե բան հասկանալով ծիծաղում էր այս հիմարական գործողության վերա, և չկամեր մասնակից լինել այդ արարողությանը, իսկույն սկսանում է պատմել այն հրաշքները, որ կատարել էր թեթևի միջնորդութենով. այն բժշկությունքը, որ ստացել էին շատ անառողջանալի հիվանդներ. նորա մեծ վկայության մինը ևս այս է, թե թափել էր և վարդապետի վերա ևս, որ չնայելով, թե շատ կարդացող էր, այսուամենայնիվ կատարել էր տվել յուր վերա այս արարողությունը։

Թե ինչպե՛ս էր լինում, որ այս արարողութենով, որին ամենևին մասնակից չէր նյութապես հիվանդի մարմինը, ցավը վտարվում է հիվանդի կազմվածքից, ընթերցողը կիմանա հետագա գլխումը։ Այժմ մենք դառնանք դեպի մեր պատմությունը։

Տիկին Թյությունճի-Օղլուն պատրաստություն տեսավ թեթևի. մյուս օրը Հոլոյին կնիկը, որ երևելի թեթև թափող է, կանչվեցավ Թյությունճի–Օղլուի տուն: Նա յուր սովորութենով կատարեց այս արարողությունը։ Թյությունճի-Օղլուն չէ կարելի ասել, թե հավատում էր բոլորովին այս վհկական գործողությանը, բայց միևնույն ժամանակ իսպառ հաստատել չէր կարելի, թե հերքում էր դրականապես թեթևի գերբնական զորությունը։ Այս անորոշ վիճակի մեջ, մանավանդ բանը Մանուշակի վերա լինելով, նա առատապես վարձատրեց Հոլոյին կնիկը, որ հարյուր, հազար շնորհակալություններով դուրս գնաց Թյությունճի-Օղլուի տանից, ձեռքին բռնած թեթևի կապոցը և մի ճրագ։ Ինքը Մանուշակը, ոչինչ հավատ չուներ դեպի այս գործողությունը. նա թույլ տվեց կատարել այս արարողությունը յուր վերա, հնազանդվելով մոր կամքին[1] [2] ։ Նորա խելքը, միտքը կապված էր Շահումյանցի հետ. նա մտքից չէր հանում այն խորհրդական

  1. Պատշաճ ենք համարում ծանոթացնել, թե թեթևը երկու աեսակ կլինի. մինը արճիճով, որ առավել ստույգ և ազդու է, իսկ մյուսը մոմով: Այս մոմը առնում են եկեղեցուց և ասվում է «մոմի արտասուք» այն կաթած ու սառած մոմերից, որ վառվելու ժամանակ թափվում է նույն իսկ մոմեղենի վրա։ Մոմի թեթևը մեծ համարման մեջ չէ, և աճճի թեթև թափողը մոմի թեթև թափողների վերա նայում են որպես մի խաբեբայի վերա, այն աչքով, ինչ աչքով խելացի բժշկականությունը (ալլոպատները) նայում են հոմեոպատներ վերա։ Բացի այս թեթևներից, փոքր բաների համար, սոխ են ձգում ճանապարհի վերա, որ խաչաձև ճեղքած, մեջը յոթն կոտոր աղ դրած, մնացել էր մի գիշեր, տկարի գլխի տակում։
  2. Ալլոպատիա — ԲուժմաՆ բոլոր մյուս սիստեմներին հոմեոպատնեըի տված անվանումը: Հոմեոպատիա — հիվանդությունների բուժման միջոց, ըոտ որի, հիվանդը փոքր դոզաներով պետք է ընդուներ այնպիսի դեղեր, որոնք առողջ մարդու օրգանիզմում տվյալ հիվանդությանը հատուկ երևույթներ կառաջացնեին։ Հոմեոպատների դևիզն էր՝ «նմանը նմանով է բուժվում»: Հոմեոպատիայի հիմնադիրն է գերմանացի բժիշկ Ս. Գանեմանը (1775—1843):